Շատ կարևոր է գիտակցել մեր երկրի պետական շահը․ Շահեն Հարությունյանը՝ նոր կենտրոնի գործունեության մասին
copy image url

Շատ կարևոր է գիտակցել մեր երկրի պետական շահը․ Շահեն Հարությունյանը՝ նոր կենտրոնի գործունեության մասին

Ներքին 2 տարի առաջ - 21:47 17-11-2022
«Նախատեսում ենք ստեղծել գիտահետազոտական կենտրոն, որտեղ աշխատանքները կուղղվեն պետական շահերի ուսումնասիրմանը»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Շահեն Հարությունյանը։

«Քանի որ մեր հասարակության մեջ պետական շահը, որպես էդպիսին, շատ լուրջ տեղ չունի հասարակության շրջանակում, մարդիկ, ըստ երևույթին, չեն փորձում հասկանալ, թե ինչ է պետական շահը, առաջնորդվում են օրակարգային՝ օրվա խնդրով։ Իմ ընկերների հետ որոշել ենք ստեղծել այդ գիտահետազոտական կենտրոնը»,- ասաց նա։

Շահեն Հարությունյանը Պատմության ֆակուլտետում նախատեսում է պաշտպանել իր թեկնածուականը։ Իր խոսքով՝ կենտրոնն էլ հիմնվելու է ապաքաղաքական գործունեության վրա։ Ծավալվելու է հիմնականում գիտական ու գիտակրթական աշխատանք։

«Իրականացվելու են գիտական հետազոտություններ, վերլուծություններ, ուսումնասիրություններ, հանրությանը ներկայացվելու է տարբեր արդիական հարցերի վերաբերյալ կենտրոնի դիրքորոշումը, որոնք պետական շահերի տեսանկյունից ավելի վաղ ուսումնասիրված կլինեն տարբեր մասնագետների կողմից»,- ասաց նա։

Շահեն Հարությունյանը տեղեկացրեց, որ այս համատեքստում լինելու են նաև անվճար հոսքային դասընթացներ ու դասախոսություններ, որի ընթացքում տարբեր ոլորտի մասնագետներ՝ իրավագետներ, միջազգայնագետներ, պատմաբաններ ու հոգեբաններ, կներկայացնեն մի շարք հարցեր, դրանց կանդրադառնան տարբեր տեսանկյուններից։

Իր խոսքով՝ իրենց կենտրոնը չի գործակցում որևէ օտար կազմակերպության կամ հիմնադրամի հետ։

«Մեր նյութական կարիքները լրացվելու են բացառապես ժողովական հանգանակությունների շնորհիվ։ Հստակ է մեզ համար այն, որ չենք գործակցելու երկրի կառավարության հետ ու չենք ֆինանսավորվելու իշխանությունների կողմից։ Սա սկզբունքային հարց է։ Ընդհանրապես, այսպիսի կառույցները շատ մեծ կարևորություն ունեն պետությունների գիտական կյանքում։ Եթե նայում ենք օտարերկրյա փորձը, տեսնում ենք, որ նման գիտահետազոտական կենտրոնները բավականին լուրջ ներդրում ունեն պետական քաղաքականության մշակման մեջ։ Եթե պետությունը փորձում է բազմակողմանի քղաքականություն իրականացնել և ուսումնասիրել տարբեր հետազոտություններ, միշտ նման հետազոտական կենտրոններին ուշադրություն է դարձվում։ Մենք գիտենք ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին ու այլ բնագավառներին նվիրված կենտրոններ, սակայն, կոնկրետ պետական շահի ուսումասիրման կենտրոն, ճիշտն ասած, առերևույթ չենք հանդիպել»,- ասաց նա։

Կենտրոնում աշխատանքներն իրականացվելու են կամավորության սկզբունքով՝ առանց որևէ շահի և ակնկալիքի։

«Հույս ունենք, որ արդեն մինչև տարեվերջ կենտրոնը կհաջողվի բացել։ Գործունեությունը կսկսենք իրականացնել հունվարից»,- ասաց նա։

Իր խոսքով՝ գործունեության առաջին վայրը կլինի Երևանը։ Հետագայում արդեն կփորձեն աշխատել նաև երկրի տարբեր մարզերում։

«Երբ պատմությունն ուսումնասիրում ենք, գաիս ենք այն եզրահանգման, որ հայ ժողովրդի ոչ արդյունավետ մտածողությունը կարող է հանգեցնել խնդիրների։ Մենք այսօր կանգնած ենք օրհասական խնդիրների առջև, ինչպիսիք են մինչև անգամ պետականության, գուցե անգամ մասնակի կորուստը։ Ասածս գուցե որոշ չափով բարձրագոչ թվա, բայց վտանգն այնքան մեծ է, որ պետք է մտահոգվել այդ մասին։ Կարծում եմ, որ մեր անկախ պետականությունը ձևավորվել է ոչ ճիշտ գաղափարաբանական ու սկզբունքային հիմքերի վրա։ Մենք չենք ունեցել հստակ ներքին ու արտաքին քաղաքական ռազմավարություն։ Գուցե ԱԽ-ն կամ պատկան այլ մարմիններ որոշակի հայեցակարգեր մշակել են, բայց այդ մշակած հայեցակարգերը երբեք չեն համապատասխանել արդի աշխարհակարգի պահանջմունքներին, և, հետևաբար, չեն կարող արդյունավետորեն սպասարկել մեր ազգային շահերը ներկա աշխարհակարգում»,- ասաց նա։

Իր խոսքով՝ այս պահին կարևորագույն հարցերը պետք է լինեն սեփական ժողովրդի անվտանգության ու երկրի ինքնիշխանության պաշտպանությունը։ «Մինչև Ղարաբաղյան 2-րդ պատերքազմն ու կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումը, մենք, բացի արտաքին հիմնախնդիրներից խոսելուց, խոսում էինք նաև ներքաղաքական խնդիրների՝ տնտեսության, աշխատատեղերի պակասի, սոցիալական խնդիրների և այլ հարցերի շուրջ։ Պարտությունից ու կապիտուլյացիայից հետո, սակայն, այնպիսի օրհասական իրավիճակում ենք հայտնվել, որ այլևս դժվար է դրանց մասին խոսել»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

16:45 Աննա Հակոբյանը դուրս է գալիս միջազգային ասպարեզ․ կրթվելու 30.000 դոլարը չի վճարելու, բայց ծախսեր լինելու են 
14:20 Նման բան չէի տեսել. Բյուրավանի բնակիչները շոկի մեջ են կարկուտի հետևանքներից
00:03 Ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին
15:50 Մաշտոցի պողոտայում քաոս է․ առևտրականների ապրանքը խլած քաղաքապետարանի աշխատակիցը փախել է
16:52 Վարորդական վկայականները դարձրեք էլեկտրոնային, ամեն 10 տարին մեկ չփոխեն, լրացուցիչ ծախս չկատարեն
17:35 Անձնակազմի մեծ մասն ազատման դիմում է գրել․ Պուշկինի դպրոցի պատասխանը՝ տնօրենի հեռացմանը
19:58 Գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար դրամի չափով
20:15 Կարդինալների կոնկլավն ընտրել է Հռոմի 267-րդ պապին
19:10 Ինձ 5 մլն տուգանել են, բայց 5 մլն երազում էլ տեսած չկամ, ո՞նց պիտի վճարեմ, տուն էլ չունեմ․ առևտրական
22:51 Նիկոլը զուգընկերուհու հետ այսօր զբաղված է հանրային գիտակցության «ամլացմամբ»՝ մատուցելով տեղեկատվական «ափիոնի» հերթական չափաբաժինը

Ձեզ գուցե հետաքրքրի