Մամուլ 3 տարի առաջ - 08:36 17-11-2022

Հավատարմության «մեսիջներ»` Պուտինին. ինչ հորդոր են ստացել ՔՊ-ականները․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օր օրի ավելի ու ավելի է ամրապնդում համոզումը, որ Հայաստանում իր իշխանությունից ավելի ռուսահպատակ իշխանություն երբեւէ չի եղել: Նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պարբերաբար հավատարմության «մեսիջներ» է ուղարկում, թե պաշտոնական Մոսկվայի թելադրած գծից միլիմետր անգամ չի հեռանա: Ապացույցը երեկ՝ նոյեմբերի 16-ին, խոհրդարանում արված այն հայտարարությունն էր, թե իր կաբինետը վաղուց՝ դեռեւս 2021-ի հունվարին է ընդունել, այսպես ասած, «խաղաղության պայմանագրի» մասով ռուսաստանյան առաջարկները:
Ավելին՝ փորձելով կռիվ գցել ընդդիմադիր խմբակցության լիդերների ու ՌԴ նախագահի միջեւ՝ հարց էր բարձրացնում, թե ընդդիմադիրներն ինչ կարծիքի են այդ առաջարկների մասով ու արդյոք դեմ չեն դրանց:

Փաշինյանի նման գործելաոճն ու նման բնույթի ելույթներն իհարկե նոր բան չեն, նորություն է սակայն այն, որ նրա թիմի անգամ ամենաընդգծված «արեւմտամետները», կամ ժամանակին ամենատարբեր դրամաշնորհներ ստացածները, ըստ երեւույթին, իրենց քաղաքական առաջնորդի հրահանգով՝ այժմ Ռուսաստանի մասին խիստ լոյալ, առավել հաճախ՝ դրական են արտահայտվում:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔՊ-ական պատգամավորներից ոմանք անկեղծացան, թե հատկապես Ադրբեջանի կողմից իրականացված վերջին՝ սեպտեմբերտասներեքյան ռազմական էսկալացիայից հետո, երբ սկսել են բարձրաձայնել՝ ուր է մեր անվտանգության երաշխավորը, ներքին հորդոր են ստացել իջեցնել պահանջատիրական տոնն ու խոսույթը, բոլորովին այլ՝ բարեկամական, դաշնակցային հարթություն տեղափոխվել: Այժմ, փաստորեն, իշխանավորները՝ հանձին վարչապետ Փաշինյանի, ՌԴ նախագահին ամենօրյա ռեժիմով հավատարմություն հայտնելու պարտավորություն են ստանձնել»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ

Ձեզ գուցե հետաքրքրի