Ներքին 3 տարի առաջ - 15:39 20-04-2023

Չեմ կարող պատկերացնել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում․ վարչապետին ուղղված հրաժարականի կոչը հայրական հորդոր է. Գարեգին Բ

Արցախի խնդիրը մեր ժողովրդին հուզող ամենակարևոր հարցն է ու այս առումով, անշուշտ, մեր ժողովրդի վեաբերմունքը, որ ամեն գնով պետք է պաշտպանել Արցախի ժողովրդի ազատ, անկախ ապրելու իրավունքը։ Այս մասին Մայր Աթոռում լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։

«Այդ իմաստով բավարար չափով աշխատանքներ իրականացվել են, լիահույս ենք, որ այդ ջանքերը պետք է շարունակվեն ու խնդիրը միջազգային հանրության, մեր ժողովրդի ջանքերի արդյունքում պետք է ունենա իր բարվոք կարգավորումը։ Չենք կարծում, որ նման հայտարարությւոնները տեղին են ու որևէ կերպով կարող են նպաստավոր լինել հարցի կարգավորման համար։ Պետք է չշտապել, ընդհակառակը, պետք է ամեն կերպ պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման, անկախ ապրելու աստվածաշնորհ իրավունքը»:

Հարցին, թե Դուք տեսնո՞ւմ եք հնարավորություն, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, Գարեգին Բ-ն պատասխանեց.

«Ես չեմ կարող պատկերացնել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում: Դա կնշանակի հայ ժողովրդի նկատմամբ մի նոր ցեղասպանություն, դա կնշանակի հայաթափում Արցախի մեր ժողովրդի: Մենք ամեն ջանք պետք է ներդնենք, որ կարողանանք միջազգային նորմերի և օրենքների շրջագծում ապահովել Արցախի մեր ժողովրդի ազատ, անկախ ապրելու իրավունքը»:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս կհակազդի Եկեղեցին, եթե իշխանությունը որոշի գնալ խաղաղության պայմանագրի կնքման, որով Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում, կաթողիկոսը պատասխանեց․

«Մենք ներկայացրել ենք մեր վերաբերմունքը Արցախի հիմնախնդրի ու կարգավիճակի վերաբերյալ։ Կարծում եմ՝ մեր ժողովուրդը որևէ կերպ չի հաշտվի Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու գաղափարի հետ։ Խաղաղության պայմանագրի հոդվածներին, կետերին մենք ծանոթ չենք և այդ առնչությամբ կարծիք չենք կարող հայտնել: Բայց մեզ համար կասկածից վեր է, որ մեր ժողովուրդը ի գին ամեն զոհողության պաշտպանելու է Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքը»:

«Ինչպես մենք մեր հայտարարության մեջ անդրադարձել էինք, մենք հայրական հորդոր ենք ուղղել, և հայրական հորդորը բնականաբար ժամանակով չի սահմանափակվում»,- ասաց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք շարունակում է պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Հայրական հորդորը պայմանավորված է այն իրավիճակի, այն խնդիրների հաղթահարմամբ և լուծմամբ, որոնք առիթ և պատճառ են հանդիսացել այդ հայրական հորդորի հնչեցման, այդ հայրական պատգամի փոխանցման:

Դժբախտաբար, մենք տեսնում ենք, որ իրավիճակը մեր երկրում շարունակում է մնալ վտանգաշատ և մտահոգիչ: Նաև կատարվում են սխալ և անընդունելի արտահայտություններ Արցախի կարգավիճակի հետ առնչված: Ինչպես նաև մտահոգիչ է ազգային մեր կյանքում, մեր ժողովրդի մեջ խորացող անհամերաշխությունը, անհաշտությունը, անհանդուրժողության ոգին:

Այդ իմաստով մենք մեծ աշխատանք ունենք կատարելու մեր առջև ծառացած վտանգաշատ խնդիրները կարող ենք լուծման առաջնորդել, հաղթահարել միայն ազգային ներուժի ամբողջական համախմբումով»,- ասաց կաթողիկոսը՝ ընդգծելով, որ այս խնդիրը առաջնահերթ խնդիր պետք է դիտարկենք յուրաքանչյուրս մեզ համար։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան