Ուղիղ եթեր
Սենատի բանաձևի ընդունումը բավարար չէ Ադրբեջանի գործողությունները սանձելու առումով․ ԱՀ ԱԺ պատգամավոր
copy image url

Սենատի բանաձևի ընդունումը բավարար չէ Ադրբեջանի գործողությունները սանձելու առումով․ ԱՀ ԱԺ պատգամավոր

Ներքին 2 տարի առաջ - 20:17 16-11-2022
Արցախի Հանրապետության ԱԺ-ն Ֆրանսիայի օրենսդիր իշխանության նախաձեռնությանն արձագանքել էր դեռևս մինչև Ադրբեջանին դատապարտող բանաձևի ընդունումը։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Արցախի Հանրապետության ԱԺ-ն ունի բարեկամ ԱԺ-ներ՝ աշխարհի մի շարք երկրներում։ Ֆրանսիայի Սենատի բարեկամ խմբում թվով 7 պատգամավորներ ենք, դրա մեջ կամ նաև ես։ Մենք ողջունել ու շնորհակալություն էինք հայտնել, որ օրակարգում կա այդ հարցը, և Սենատը բանաձև է ընդունելու կամ դնելու քննարկման, որի արդյունքում դատապարտելու է Ադրբեջանի գործողությունները, նաև կոչ է անելու՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։ Մենք գնահատում ենք ու իրոք շնորհակալ ենք մեր բարեկամ Ֆրանսիային՝ այդ նախաձեռնության համար»,- ասաց նա։

Այդուհանդերձ, պատգամավորի խոսքով, տեղի ունեցածի հետ շատ մեծ հույսեր կապել պետք չէ։

«Հասկանում ենք նաև, որ Սենատի ընդունումը բավարար չէ՝ անկախությունը ճանաչելու կամ Ադրբեջանի գործողությունները սանձելու առումով։ Այստեղ նաև քաղաքականությունն է իր գործն անում։ Այսինքն՝ հաջորդ քայլն արդեն Ֆրանսիայի նախագահինն է՝ Մակրոնինը, որով պետք է վավերացվի այն և լուրջ պրոցեսի հիմք դրվի։ Ամեն դեպքում ողջունելի է այս քայլը։ Այս մասին անգամ այս ձևով չեն կարողանում բարձրաձայնել Հայաստանի իշխանությունները։ Այսինքն՝ գոնե 2020 թվականի նոյեմբերի 9-ից սկսած մենք Հայաստանի Հանրապետության վարչապետից, կառավարությունից, որևէ մեկից չենք լսել գոնե «Լեռնային Ղարաբաղի հանրապետություն» արտահայտությունը։ Մաքսիմում, որ կարող ենք լսել, Լեռնային Ղարաբաղն է։ Բայց այստեղ հստակ նշված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Ի դեպ, նաև պատերազմից հետո մի քանի սենատորներով այցելել են Արցախ, եղել են ԱԺ-ում՝ ի տարբերություն Հայաստանի Հանրապետության ԱԺ իշխանական թևի պատգամավորների»,- ասաց նա։

Մետաքսե Հակոբյանը հույս հայտնեց, որ գործընթացը դրական առաջընթաց կունենա։ Այդուհանդերձ, առանձին անդրադարձ կատարեց նաև Ֆրանսիայի կառավարության կողմից բանաձևը վավերացնելու իրատեսականության հարցին։

«Չեմ ուզում ոչ թերագնահատել այն, ինչ կա կամ կարող է կատարվել։ Իհարկե, մենք արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ Արցախի հարցում որևէ դրական տեղաշարժ չենք տեսնում միջազգային հանրությունից ու մասնավորապես Արևմուտքից։ Էստեղ ինչ-որ երազանքների գիրկն ընկնել, մտածել, որ վաղն ինչ-որ բան է լինելու, չենք կարծում։ Այս իրավիճակում, երբ Ադրբեջանն ու Թուրքիան միասնական տնտեսական խնդիրներում կարող են նաև պատնեշ առաջացնել եվրոպացիների համար։ Հասկանալի է, որ քաղաքականության հիմքում ընկած են այդ տնտեսական հարաբերությունները»,- ասաց նա։

Արցախցի պատգամավորի տեսակետով՝ հաջողության հանելու դեպքում աննախադեպ իրադարձության ականատես կդառնանք։

«Բավական է մի երկիր սկսի գործընթաց, իր մեջ ունենա այդ ուժը՝ դատապարտելու այն, ինչ կատարվել է Արցախում ու շարունակում է կատարվել․ դա վարակիչ կլինի նաև մյուս երկրերի համար։ Հատկապես եվրոպական երկրներն այսօր այդ առումով ճգնաժամային իրավիճակում են՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան։ Իրենք ևս ապահովագրված չեն ադրբեջանական կամ թուրքական ոտնձգություններից»,- ասաց նա։

Անդրադառնալով բանաձևում հիշատակված գրասենյակի բացման վերաբերյալ առաջարկին՝ Մետաքսե Հակոբյանը տեսակետ հայտնեց, որ դա եվրոպացիների համար կարող է յուրօրինակ «դիտակետ» դառնալ։

«Այդպիսի գրասենյակ ունենալով՝ իրենք ականատես կլինեն այն ամենին, ինչ կատարվում է այստեղ, ինչպես ռուս խաղաղապահների դեպքում է։ Նրանք կտեսնեն, թե ով է այսօր հայերի դիմաց կանգնած թշնամին։ Այսինքն՝ մարդ, որ միջազգային մարդասիրական որևէ կանոնի չի ենթարկվում։ Այդ ձևով մի շարք եվրոպական երկրներ՝ այդ «ժողովրդավարական բաստիոնը» տեղում կարող է արձանագրել այն բոլոր միջադեպերը, ոտնձգությունները, ագրեսիան, որ եռակողմ հայտարարությունն ստորագրելուց հետո էլ Ադրբեջանը շարունակում է իրականացնել Արցախում։ Այդ երկրի ԶՈՒ-երը շատ հանգիստ կարող են կրակել, սպանել խաղաղ բնակչին և որևէ պատասխանատվություն չզգալ»,- ասաց պատգամավորը։

Իր խոսքով՝ ինքն առաջարկել է համապատասխան կոչերով դիմելու բարեկամական խմբեր ունեցող տարբեր երկրների ԱԺ-ներին, առաջարկել ու պահանջել՝ դատապարտելու ահաբեկչական երկրի իրականացրած գործողությունները։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն