42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Ներքին 3 տարի առաջ - 15:26 16-11-2022

Լարսում հայկական բեռներով բարձված մոտ 1600 մեքենա կա. Վահան Քերոբյան

Լարսում խնդիրն առաջացել է հոկտեմբերի կեսերից, երբ Ղիրմի կամրջի պայթյունից հետո կտրուկ խստացան մեքենաների, բեռնատարների ստուգման ռեժիմները, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նրա խոսքով՝ այսօր հայկական բեռներով բարձված մոտ 1600 մեքենա կա Վրաստանի տարածքում:

«Լարսի անցակետի այսօրվա թողունակությունը հայկական բեռներով մեքենաների վրա նույնն է, ինչ-որ եղել է մինչև վերջին իրադարձությունը (նկատի ունի Ղրիմի կամրջի հետ կապված իրավիճակը-հեղ.), թողունակության ծավալը վերականգնված է: Մեր հերթի երկարությունը, կարելի է ասել, 10 օրական է, չնայած, կան մեքենաներ, որոնք շատ ավելի երկար են կանգնած»,- նշեց նա:

Քերոբյանը վստահեցրեց՝ ամենօրյա ռեժիմով շփվում են ռուս գործընկերների հետ, որ կարողանան թողունակությունն ավելի մեծացնել: Վերջին խոսակցությունը եղել է երեկ երեկոյան, այսօր էլի խորհրդակցություն է լինելու:

Նախարարն ասաց, թե արագ փչացող բեռների հետ կապված խնդիրներ կան. հայկական որոշ արտադրողներ, որոնք թարմ գյուղմթերք ու կաթնամթերք են արտահանում, ունեն խնդիրներ, կրել են վնասներ:


Ամենից շատ դիտված