Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:37 07-07-2022

Աշխատում ենք, որ մեկ ամսվա ընթացքում Լարսում խնդիրները լուծվեն՝ մինչև եղանակների վատանալը․ Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Կառավարության նիստից հետո ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ։

Ճեպազրույցի ընթացքում Քերոբյանը, անդրադառնալով Լարսի ճանապարհին, ասաց, որ այն այս պահին բաց է․ «Լարսը բաց է, և բեռնատար մեքենաները անցնում են Լարսի անցակետով։ Մեր արած աշխատանքների շնորհիվ վերջին մեկուկես ամսվա ընթացքում մենք կարողացել ենք հացնել նրան, որ առաջինը՝ Լարսի թողունակությունը էապես մեծացել է։ Եթե երկու ամիս առաջ հայկական մեքենաների անցնելու քանակը 130 էր, հիմա մոտավորապես 250 մեքենա է անցնում։ Այսինքն՝ մոտ կրկնակի ավելացել է, բայց խնդիրը դեռ մինչև վերջ լուծված չէ։ Հարցի երկրորդ մասը շուտ փչացող ապրանքների արագ անցումն է, և դա ևս էապես թեթևացրել է գյուղմթերք արտահանողների աշխատանքը և նվազեցրել է ռիսկերը։ Հիմա մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ մոտակա մեկ ամսվա ընթացքում ամենաշատը հերթերը ամբողջությամբ լուծվեն, և մենք այդ խնդիր էլ չենք ունենա, մինչև, օրինակ, եղանակների վատանալը»,- ասաց Քերոբյանը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին

Ձեզ գուցե հետաքրքրի