Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 13:28 16-11-2022

ԿԲ-ն 2023-ին պետք է շարունակի բարձր տոկոսադրույքների քաղաքականությունը՝ ձգտելով վերադառնալ գնաճի 4 տոկոս չափին. նախարար

Հայաստանում գնաճի տեմպերը շարունակում են բարձր մնալ՝ շուրջ 9 տոկոս, կարևոր է, որ ԿԲ-ն շարունակի բարձր տոկոսադրույքների քաղաքականությունը՝ ձգտելով հաջորդ տարեվերջին վերադառնալ գնաճի համար օրենքով սահմանված 4 տոկոս չափին: Այս մասին ԱԺ-ում 2023 թվականին պետական բյուջեի նախագծի քննարկմանն իր ելույթում ասաց ֆինանսների նասխարար Տիգրան Խաչատրյանը:

«Այս տարվա գնաճի տեմպերը շարունակում են մնալ բարձր՝ գտնվելով 9 տոկոսի սահմաններում: Տրամաբանական է, որ 2023 թվականի ընթացքում ԿԲ-ն պետք է շարունակի բարձր տոկոսադրույքների քաղաքականությունը՝ ձգտելով հաջորդ տարեվերջին վերադառնալ գնաճի համար օրենքով սահմանված 4 տոկոս չափին»,-ասաց Խաչատրյանը:

Ըստ նախարարի՝ նշված քաղաքականությունը որոշ չափով կսահմանափակի տնտեսության իրական հատվածին առաջարկվող ֆինանսական ռեսուրսները, և դրանք հասանելի կմնան հատկապես այնպիսի տնտեսական ծրագրերի համար, որոնք ունեն բարձր եկամտաբերություն և կարող են հաղթահարել ավելացող ֆինանսական ծախսերը:

Նախարար նշեց նաև, որ շարունակում են առկա լինել արտաքին միջավայրի հետ կապված զգալի մարտահրավերներ: Հայաստանի արտահանման հիմնական շուկաներում՝ ՌԴ-ում, Չինաստանում, եվրոգոտում և ԱՄՆ-ում տնտեսական աճի միջավայրային ռիսկերը շարունակում են մնալ բավականին բարձր: Օրինակ՝ կանխատեսվում է, որ 2023-ի ընթացքում ՌԴ տնտեսությունը կկրճատվի 2.3 տոկոս, եվրոգոտում տնտեսական աճը կկազմի ընդամենը 0.5 տոկոս, Չինաստանում՝ 4.4 տոկոս, իսկ ԱՄՆ-ում՝ 1 տոկոսի սահմաններում: Ընդհանուր առմամբ հաջորդ տարի գլոբալ տնտեսական աճը կկազմի 2.7 տոկոս, ինչն ավելի ցածր է այս և նախորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշներից:

«Համաշխարհային միջավայրի առնչությամբ առկա են նաև դրական փոփոխությունների կանխատեսումներ, այդ թվում՝ պարենի համաշխարհային գների նվազման, միջազգային փոխադրումների շուկաներից եկող լոգիստիկ ծառայությունների հուսալիության բարձրացման, դրանց գների նվազման վերաբերյալ: Այս գործոնները կարող են նպաստավոր լինել 2023-ի ընթացքում արտաքին առևտրի ակտիվացման և դրա ազդեցությամբ տնտեսական աճի համար»,-ասաց Խաչատրյանը:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան