Արտաքին 3 տարի առաջ - 22:11 15-11-2022

Ալիևը Ալբանիայում կրկին մեղադրել է Հայաստանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն այսպես կոչված զավթիչներից ազատագրել է իր տարածքները և վերականգնել միջազգային արդարությունը։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը, Ալիևն այս մասին ասել է Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգայի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ալիևը կրկին անդրադարձել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ընդունված չորս բանաձևերին՝ նշելով, որ 27 տարի շարունակ այդ բանաձևերը չէին իրականացվել։ Նրա խոսքով՝ Հայաստանը որևէ շահագրգռվածություն չի ցուցաբերել այդ բանաձևերի իրականացման համար և անտեսել է դրանք։

Վերջինս ընդգծել է, որ Բաքուն բազմիցս բարձրացրել է Հայաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը, այնուամենայնիվ միջազգային հանրությունը և կազմակերպություններն անտեսել են Բաքվի կոչերը։ «Ադրբեջանի տարածքների 20%-ի օկուպացումը ծանր հանցագործություն է, իսկ օկուպացված հողերում անօրինական վերաբնակեցումը ռազմական հանցագործություն է»,- ասել է նա։

Ալիևը նաև Հայաստանին մեղադրել է Արցախի օկուպացված տարածքներում «ավերածություններ իրականացնելու մեջ»։ Նա նշել է, որ հայերը «հիմնովին ավերել են Արցախի տարածքում գտնվող 67 մզկիթներից 65-ը, իսկ մյուս երկուսում՝ կենդանիներ են պահել, ինչը վիրավորել է մուսուլմանների զգացմունքները»։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում մենք ազատագրեցինք մեր պապենական հողերը զավթիչներից, վերականգնեցինք միջազգային իրավունքն ու արդարությունը։ Մենք միայնակ լուծեցինք այս հարցը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։


Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի