Ներքին 3 տարի առաջ - 16:37 15-11-2022

Չենք մեկնաբանում․ ԱՄՆ պատժամիջոցների ցանկում հայտնված Հայաստանյան ընկերության ներկայացուցիչ

«Միլանդր» ընկերության Հայաստանյան մասնաճյուղը՝ Milur Electronics-ը, հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների ներքո։ Ընկերությունը պատժամիջոցների ցանկում ընդգրկելու որոշումը կայացվել է էլեկտրոնային արտադրության ռուսական ձեռնարկության հարթակում աշխատանք իրականացնելու հիմքով։

Oragir.News-ը մեկնաբանության համար փորձեց կապ հաստատել Հայաստանում գործող ընկերության ներկայացուցչության հետ։ Ընկերության ներկայացուցիչը հեռախոսազանգի ընթացքում չցանկացավ ներկայանալ, հայտարարեց, որ հիմա որևէ մեկնաբանություն չեն տալիս լրատվամիջոցներին ու անջատեց հեռախոսազանգը։

Հայաստանում գործող շվեյցարական MilurSA ընկերության դուստր ձեռնարկությունը զբաղվում է արտասահմանյան գործարաններում պատվերների ու վաճառքի իրականացմամբ, ու հստակ խնդիր լուծող միկրոսխեմաների մշակմամբ։

Ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքերը հայտարարել էր, որ «Միլանդր» ընկերությունը Մոսկվայում գործող գիտահետազոտական աշխատանքների ռազմական կառույցի մաս է կազմում։

Հիշեցնենք, որ ամերիկյան պատժամիջոցների ցանկում ընդգրկվել է 28 իրավաբանական և 14 ֆիզիկական անձ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը