Արտաքին 9 ամիս առաջ - 20:03 12-09-2025

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ուկրաինայում շարունակվող պատերազմի հետևանքով Ճապոնիան ընդլայնել է Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները։

Տոկիոյի կառավարությունը արտահանման արգելք է սահմանել 9 կազմակերպության նկատմամբ, որոնց շարքում կան նաև 2 ընկերություն Թուրքիայից։ Արգելված կազմակերպությունների ցանկում ներառված են նաև 6 ընկերություն Չինաստանից և 1 ընկերություն Արաբական Միացյալ Էմիրություններից։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։ Նախարարությունը նշել է, որ այդ քայլն ուղղված է «միջազգային խաղաղության պահպանմանը ջանքերին»։

Ճապոնիայի կառավարությունը նշել է, որ պատժամիջոցները համաձայնեցված են «Մեծ յոթնյակի» (G7) երկրների հետ և ընդգծել է միջազգային համերաշխության կարևորությունը։ Շեշտվել է, որ առաջիկայում հնարավոր է նոր պատժամիջոցների կիրառում Ռուսաստանի դեմ։

Ermenihaber

Ամենից շատ դիտված