Ներքին 3 տարի առաջ - 13:37 15-11-2022

Միջանցքում տեսա չինական պատ՝ պաշտպանության նախարարի դեմը․ Անդրանիկ Քոչարյան

Երեկ, երբ դուրս էինք գալիս սենյակից, միջանցքում տեսա չինական պատ պաշտպանության նախարարի դեմը, օպերատորները շարվել էին, բոլորը արգելափակել էին, ես հետևից փորձում էի անհաջող գործողություններ, որպեսզի այդ պաշտպանությունը ճեղքենք, բայց նախարարը ոնց որ թե հաջողությամբ եկավ 414 սենյակ և սկսեցինք քննարկումը...։ Այս մասին այսօր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Իհարկե, շղթան սկսվել է պատերազմից հետո, սա այն գիտակցումն է, որ մենք դասեր ենք քաղում պատերազմի արդյունքներից, բարեփոխումներ բառն այնքան ենք մաշեցրել, որ ես ռիսկ չեմ անում այդ բառն օգտագործել․ սրանք խորքային փոփոխություններ են՝ միտված այն բանակին, որոնք ագրեսիվ գործողությունները հեռու կպահեն մեր սահմանների նկատմամբ։ Գալու են էլի օրենքների նախագծեր, ամենակարևորը՝ եռամսյա հավաքները փոխարինվում են 25-օրյա ուսումնական հավաքների, որին մասնակից են դառնալու բոլորը, այդ բոլորի մեջ արդեն չինական պատերը կվերանան»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա