Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:00 18-02-2023

Երկու տարի է Ալիևից հղի եք, բա մի օր հելեք, խոսեք թուրքի դեմ, 2 տարի է Ալիևի դեմը կզած եք, բա մի օր Ալիևին պատասխանեք․ Շարմազանովը՝ Միքայելյանին  

Ով ինձ կարող է վիրավորել ես՝ դրա հազարապատիկը վերադարձնում եմ իրեն, տղա է, թող գնա Ալիևին ու Էրդողանին պատասխանի։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց

«Երեկ ևս մեկ անգամ ապացուցվեց, որ ես ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, իսկ ես ասել եմ, որ եթե Վազգեն Սպարապետից հետո բանակը թալանված է եղել, ու ով ասում էր, որ բանակը թալնավել է, այդ դեպքում ինչո՞ւ է 1999 թ-ից մինչև 2008 թ-ի հունվար-փետրվար մնացել այդ թալանողների կողքը։ Սա նշանակում է, որ կամ թալանված չի եղել, կամ էլ ինքը թալանողներից մեկն է, 10 տարի է, 10 օր չէ, բա ինչու էր մնացել էն Հանարապետականների կողքը։
Եթե Սերժը բանակը թալանել էր, բա ինչի էր նա Սերժին առաջարկում նախագահի պաշտոնում, Աշոտյանն ու Շարմազանովը չեն է առաջարկել, դու ես առաջարկել։ Ոնցոր մեկը գնա՝ պոռնկություն անի, վերջում գա ասի՝ երեխեքը սոված էին, դրա համար էին անում»։

Շարմազանովն ընդգծեց, որ Միքայելյանը երեկվա իր հարցազրույցով ընդունել է այն ամենն, ինչ ինքն ասել է։

Անդրադառնալով բանկի մասին հայտարարությւուններին նա ընդգծեց, որ բանակում ոչ աշխատել է, ոչ էլ ծառայել է։ «Բայց ի տարբերություն Փաշինյանի՝ ինձ Մարշալ Ժուկովի տեղը չեմ դրել։ Բանակի վերաբերյալ մասնագիտական գնահատականներ ոչ տվել եմ, ոչ էլ հիմա կտամ, բայց քաղաքական գնահատականս այն է, որ մեր բանակը եղել է հաղթած բանակ և դա ընդունել է Նիկոլին ծնկի բերած ու «բիզիմդիր» արած Իլհամ Ալիևը, որը 2016 թ-ին ասել է, որ Հայաստանն ունի հզոր բանակ, ունի հզոր հովանավորներ և անսահմանափակ քանակության զենք։ Մեր բանակի հաղթական գործունեության արդյունքում է, որ Իլհամ Ալիևը 2016 թ-ի հոկտեմբերի 7-ին հայտարարում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը»։

Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանի վրդովմունքին, որ իշխանափոխությունից հետո ընդդիմությունը երբևէ որևէ ծրագիր չի առաջարկել, Շարմազանովն ասաց, որ դավաճանների հետ չեն համագործակցում։

«Վազգեն Սպարապետից սկսած մինչև Մոնթե Մելքոնյան՝ նրանք բոլորի գործի դավաճաններ են, իրենք թուրքի շահ սպասարկող են, դու քո տունը քանդողի, քո երեխուն սպանողի մեղավորի, քո ծնողին սպանողի մեղավորի հետ կհամագործակցե՞ս։ Իրենց թող Էրդողանն ու Ալիևն օգնեն, իրենց քաղաքական հովանավորներն Ալիևն ու Էրդողանն են։
Երկրի մաման լացացնողի հետ ինչ քննարկեմ։ Իմ համար Նիկոլը ոչ պակաս թշնամի են, քան Ալիևն ու Էրդողանը, Նիկոլն ու ՔՊ-ն իմ երկրի համար նույնքան սպառնալիք են, որքան Ալիևն ու Էրդողանը։ Նիկոլը չէր ասում՝ Թուրքերը գալիս են մեզ նորից ցեղասպանելու, բա էդ նույն թուրք թուրքի տակ հիմա ի՞նչ ես պառկել։
Թուրքի հետ բանակցողը ի՞նչ է, եթե քաղաքական պոռնիկ է՝ թող ասի քաղաքական պոռնիկ է, ինչպե՞ս կարող եմ իրեն օգնել, ինչո՞վ։ Իրենք իմ համար Թուրքիայի ու Ադրբեջանի շահ սպասարկող են։ Ինքը չի՞ ասել․ «Ինչ պետք է՝ բանակցում եմ», ինքը չի՞ ասել․ «Իմ սեփական կետից եմ բանակցում», ինքը չի՞ ասել․ «Շուշին դժգույն քաղաք ա», ինքը չի՞ ասել․ «Արցախը Հայաստան է»։ Էդ ձեր ստերով մեզ չեք կարող շեղել մեր իրական պայքարից։

Ինքը չէր ասում, երբ ուզեմ կվերադառնամ Սերժի բանակցած կետին, դե գնա վերադարձի՝ արա, Սերժի բանակցած կետով Շուշին հայկական էր, Լաչինն էլ մերը, դե գնա բանակցի։

Եթե չվերադարձար ուրեմ ամենավերջին դավաճանն ես ու քաղաքական պոռնիկն ես։ Մի մարդ, որ հոկտեմբերի 19-ին գիտեր, որ մենք պարտված ենք, ու հոկտեմբերի 19-ից հետո երեխեքին ուղարկում էր մսաղաց՝ ես իր հետ ի՞նչ քննարկեմ։

Ես 100 անգեմ ասել եմ՝ 2020 թ-ի հոկտեմբերի 19-ի մեր հանդիպման ձայնագրությունները հրապարակի, ինքը հոկտեբերի 19-ին ընդունել է, որ պարտվել ենք։ Մինչև հոկտեմբերի 19-ը կարող էր սխալված լինել, բայց 19-ին որպես վարչապետ ու գերագույն -գլխավոր հրամանատար իմ ու իմ հետ լիքը մարդկանց հետ հանդմանը մեր ներկայությամբ հայտարարել է, որ մենք պարտվել ենք , պարտության հիմնական պատճառն էլ «Բայրաքթարն» է։
Սերժի ժամանակ «Բայրաքթա՞ր» է եղել, արա, որ ասում ես՝ թալանը։

Դուք Ձեր Թալիաթի բեղերով մեզ չեք կարող շեղել մեզ իրական պայքարից։ Լևոնն էլ, Սերժն էլ, Քոչարյանն էլ իշխանության են եղել ու 3-ի ժամանակ էլ Ալիևը կզած է եղել, երեխեքն էլ հանգիստ գնացել բանակում ծառայել եկել են։ Ավելին ասեմ, 2019-20 թթ-ին էլ 2 տարի արդեն բանակը ու երկիրը քանդում-քանդում էին, ու միևնույն է՝ Ալիևը վախենում էր հարձակվել։ Արցախի 80 տոկոսը, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-ն տվին թուրքին, ու դեռ իրենք էն թալանից խոսում»։
Նա ընդգծեց, որ 2021 թ-ին Փաշինյանը Արցախի ինքնորոշման իրավունքի մասին հայտարարություններով գնում էր ընտրությունների, բայց հիմա Արցախի ինքնորոշման իրավունքից չի խոսում։ «Այսօր Մյունխենում պանելային քննարկման է, ու ինքը Ղարիբաշվիլիի ու Ալիևի հետ մասնակցելու է, բա թող ասի՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, ինքը չէր ասում՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Լաչինը ո՞վ է տվել , Լաչինից ու Աղավնոյից ո՞վ է դուրս բերել զորքերը։ Ասում է՝ կապիտուլիացիայով էդ մասը ռուսական պատասխանատվության գոտի է, ո՞վ է դրա տակ ստորագրել։ Բա ի՞նչ էր Լևոնի, Քոչարյանի ու Սերժի ժամանակ մեր պատասխանատվության տակ, այնքան ուժեղ էինք մեր պատասխանատվության տակ էր։

Շարմազանովն ընդգծեց նաև, որ եթե իրենց թվում է որ մեզ կարող են շեղել մեր պայքարից սխալվում են։
«Հիմա իրենց մանր լակոտոթյուններով փորձում են մեզ շեղել, բայց չեն կարող, երկու տարի է Ալիևից հղի եք մնացել, բա մի օր հելեք՝ խոսեք թուրքի դեմ, բա մի օր Ալիևին պատասխանեք, բա 2 տարի է Ալիևի դեմը կզած եք, բա պատասխանեք, Ձեր թիմից որևէ մեկը պատասխանե՞լ է։

ՔՊ-ին ու Ալիևին թող օգնեն Ալիևն ու Էրդողանը։ Ավելին ասեմ, արդեն 3 անգամ ապացուցվել է, որ իրենք Ալիևի շահերի սպասարկողն են ու իրենք չեն հերքել։ 2018 թ-ի հունիսի 10-ին Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ի ու, այսպես ասած՝ Ղարաբաղյան Կլանի, այս տերմինը ՔՊ-ականներն ու թուրքերն են օգտագործում, հեռացման գործում ինքը և Ադրբեջանը մեծ ներդրում են ունեցել։ Բայց Նիկոլ ու ՔՊ-ն դա չեն հերքել։ Հնարավոր է, չէ, որ այդ ներդրումը կարող էր նաև ֆինանսական լինել։

2-րդը՝ փետրվարի 25-ին, երբ Օնիկ Գասպարյանի շտաբը հրաժարական պահանջեց՝ 2 պետություն կար, որ պաշտպանեցին Նիկոլին՝ էրդողանն ու Ալիևն էին, նրանք գենշտաբի հայտարարությւնը որակեցին որպես պետական հեղաշրջման փորձ և պաշտպանեցին Նիկոլին։

Ես հիմա ինչ պատասխանեմ մեկին, որ «դմփ-դմփ հու»-ն ավելի է կարևորում, քան Արցախյան պայքարը։ Իր բարոյական, գաղափարական, մարդկային կերպարի մասին հայտարարություններն ավելի լավ են խոսում իր մասին, ես ինչ ասեմ։
Իսկ ինչ վերաբերում է նրան, թե պատերազմի ժամանակ մենք ինչ ենք արել, ապա եթե չգիտի, թող գնա ՊՆ-ն՝ հարցնի, Հ1-ի էսօրվա ղեկավարն էլ լավ գիտի, թե ինչ ենք արել»։

Ամենից շատ դիտված

09:46 Արարատի մարզում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը. shamshyan.com
12:47 Ադրբեջանցիները թալանում ու զվարճանում են օկուպացված Ստեփանակերտի տներում
12:21 Չի վախենում, խմած չէ և բարձր է օրենքից. Նիկոլ Փաշինյանի տեսանյութի «մեսիջները»
14:11 Մարդիկ սնունդ են բաժանում երթով դեպի Երևան շարժվող Բագրատ Սրբազանին և իր համակիրներին
21:47 «Բոլոլա ա լինելու». աշխատանքից հեռացված վարորդ Ռուստամը միացավ պայքարին
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
20:36 «ՏաԼույս» երգչախումբն Արցախի ու Հայաստանի օրհներգերով դիմավորեց Բագրատ Սրբազանին
14:31 Երևանում կարկուտ է տեղում
17:43 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Գեղարքունիք․ այստեղ ևս ջերմ ընդունելություն էր սպասվում
21:59 Տավուշյան պայքարը դժվար է լինելու, բայց պատվաբեր․ անհրաժեշտ է մասնակիցների առավելագույն քանակ