Ներքին 3 տարի առաջ - 14:24 11-11-2022

Տարեցների բնակության համար խնամքի տներ ձեռք բերելու ծրագրի շրջանակում ընկերության տնօրենը հափշտակել է 17 մլն 160 հազար դրամ գումար

Պաշտոնատար անձանց օժանդակությամբ տարեցների բնակության համար խնամքի տներ ձեռք բերելու ծրագրի շրջանակում ընկերության տնօրենը խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախկին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում «Լեքսհաբ» ՍՊ ընկերության տնօրեն Պ.Թ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում: ​

Ընկերության տնօրենը, լինելով 100 տոկոս մասնակցություն ունեցող բաժնետեր և տնօրեն, պատրաստել և օգտագործել է բովանդակությամբ կեղծ փաստաթուղթ և Նախարարության պաշտոնատար անձանց հետ համատեղ կատարել առանձնապես խոշոր չափերի հափշտակություն:

​Հիշեցնենք, որ Կառավարության 2019 թվականի որոշմամբ, Նախարարությանը հատկացվել է 2 մլրդ 380 մլն 457 հազար դրամ, որից 270 մլն դրամը՝ շենքերի և բնակարանների ձեռքբերման ու կահավորման՝ այդ թվում նաև տարեցների բնակության համար խնամքի տների ձեռքբերման համար:​ ​

Ընկերության տնօրենը, մասնակցելով Նախարարության կողմից հայտարարված գնման մրցույթին, առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, Նախարարություն է ներկայացրել մասնակցության դիմում-հայտարարություն և կազմել մատակարարվելիք ապրանքի կեղծ տեխնիկական բնութագիր: ​Մասնավորապես, Արմավիրի մարզի երկու գյուղերում ձեռք բերված առանձնատները, որոնք, ըստ փաստաթղթերի ունեցել են երկու սանհանգույց և եղել են պիտանի բնակության համար, պարզվել է չեն համապատասխանել Նախարարության ներկայացրած բնութագրին:

Սակայն, հրատապ մեկ անձից գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովը ընտրված մասնակից է ճանաչել ՍՊ ընկերությանը և հաստատել պայմանգիրը: ​Բացի այդ, Նախարարության գլխավոր քարտուղարը, տեղյակ լինելով չհամապատասխանող տեխնիկական բնութագրին, Նախարարության մյուս պաշտոնատար անձանց միջոցով դրական եզրակացությամբ հաստատել է, որ բնութագրի և գույքի որակակական հատկանիշների միջև անհամապատասխանություններ առկա չեն:

Նախարարության պաշտոնատար անձանց և ՍՊ ընկերության միջև 18 մլն 205 հազար և 18 մլն 495 հազար դրամ շուկայական արժեքով առանձնատների պայմանագրերը կնքվել են 26 մլն 730 հազար և 26 մլն 950 հազար դրամ արժեքներով, որն էլ փոխանցվել է ՍՊ ընկերությանը:

Արդյունքում ՍՊ ընկերության տնօրենը հափշտակել է 17 մլն 160 հազար դրամը: ​Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու ուղղությամբ: ​ ​

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից