Ներքին 2 տարի առաջ - 12:15 22-08-2023

Մանկապարտեզի տնօրենը, հաշվապահը և նրա դուստրը հափշտակել են շուրջ 65 մլն դրամ

Ավարտվել է «Երեւանի թիվ 110 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ հիշյալ մանկապարտեզի տնօրենը, 2000-2019թթ. զբաղեցնելով հիշյալ պաշտոնը եւ հանդիսանալով պաշտոնատար անձ, օգտվելով իր պաշտոնեական լիազորություններից, մասնավորապես՝ կազմակերպության ֆինանսական միջոցները տնօրինելու հնարավորությունից, 2015թ. հունվարից մինչեւ 2019թ. մայիսն ընկած ժամանակահատվածում իրեն վստահված, մանկապարտեզի բյուջեում ներառված ֆինանսական միջոցները նպատակային ծախսելու եւ ի շահ մանկապարտեզի օգտագործելու փոխարեն, մանկապարտեզի գլխավոր հաշվապահին հրահանգել է ստորագրել տարբեր չափերի գումարների կանխիկացման չեկեր իր եւ դստեր անուններով: Նշված չեկերը ստորագրելուց հետո գլխավոր հաշվապահը փոխանցել է տնօրենին, որոնք վերջինս կնքել է կազմակերպության կնիքով: Այնուհետեւ, մանկապարտեզի տնօրենի հրահանգով, գլխավոր հաշվապահը եւ նրա դուստրը տարբեր բանկերից կանխիկացրել են գումարները եւ փոխանցել տնօրենին:
Վերը նկարագրված սխեմայի կիրառմամբ ՀՈԱԿ-ի ֆինանսական միջոցներից յուրացվել է առանձնապես խոշոր չափի՝ 65.051.590 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ ՀՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ գլխավոր հաշվապահին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Պետությանը պատճառված վնասից նախաքննության ընթացքում մեղադրյալների կողմից վերականգնվել է 7.000.000 ՀՀ դրամ:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից