Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:12 11-11-2022

Ընդդիմադիր շարքերն այլևս դատարկ չեն լինի. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

««Հայաստան» խմբակցությունում երեկ թեժ քննարկում է ծավալվել խորհրդարան վերադառնալ-չվերադառնալու հարցով: Խմբակցությունը որոշել է կրկին մասնակցել նիստերին, հատկապես այն բանից հետո, երբ անցած շաբաթ «Պատիվ ունեմ» խմբակցությունը «բացեց ճանապարհը»․ նրանք ներկա էին գտնվել ԱԺ քվեարկությանը:

Հիշեցնենք, որ մանդատներից զրկելու հիմքը քվեարկությունների կեսից ավելիից բացակայությունն է: «Հայաստան»-ում տրամադրություններն անփոփոխ են` ովքեր ի սկզբանե կողմ էին խորհրդարան գնալուն, պնդել են, որ անիմաստ է նիստերին չմասնակցելը, ովքեր դեմ էին, պնդել են իրենցը: Միասնական որոշում չի ընդունվել, ավելի ճիշտ՝ որոշել են. ով համարում է, որ ճիշտը մասնակցությունն է, թող մասնակցի, ով` ոչ, կարող է չգնալ խորհրդարան: Եկող շաբաթ մեկնարկող քառօրյային, փաստորեն, ընդդիմադիր շարքերն այլեւս դատարկ չեն լինի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ