Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 20:06 10-11-2022

Դա եվրոպական մոդել է․ որտեղ տոմս ես առնում, հաշվում, գրում են․ Արտակ Խաչատուրովը՝ օրենքում փոփոխություն կատարելու մասին

«Ո՞նց ավելի լավ կլինի, հենա՝ կթանկանա, ճիշտն ասած՝ տարիֆից տեղյակ չեմ, որ տարիֆը նայվեր, կարելի էր հասկանալ՝ միջինացվածը որտեղից է գալիս էլի»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ասաց վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Արտակ Խաչատուրովը՝ խոսելով ներհամայնքային երթուղիների սպասարկման կարգում կատարվելիք փոփոխություններից, համաձայն որի՝ սահմանվում է յուրաքանչյուր կմ-ի համար ֆիքսված գումար։

Ըստ Խաչատուրովի՝ այդ ամենը պետք է հիմնավորված արվեր և հոսքի քանակը հաշվի առնվեր։

«Թե՛ Երևանում, թե՛ Հայաստանում պետք է կոորդինացում լինի՝ երթուղիները ավելի մատչելի դարձնելու համար, երկու հարևան գյուղերից դատարկ դուրս են գալիս մեքենաները, գալիս են, օրինակի համար»,- ասաց Խաչատուրովը։

Հետաքրքրվեցինք Խաչատուրովից՝ իսկ ինչպես են հասկանալու, թե ուղևորը որտեղից նստեց, ով ընթացքից բարձրացավ, Խաչատուրովն ասաց. «Դե, ենթադրում եմ, ավտոբուսների մեջ 4-5 հոգի մարդիկ են լինելու, վարորդը կիլոմետրի վրա անգիր գիտի, կողմնորոշվելու է։ Դա մի քիչ եվրոպականոտ մոդել է, որտեղ որ տոմս ես առնում կ/մ հաշվում, գրում են, չեմ պատկերացնում՝ ինչպես կհաշվարկեն, կանեն։ Մինչև 90-ական թվականների կեսերը, եթե չեմ սխալվում, մարզից գալուց այդպես էր էլի»։

«Հիմա եթե Երևան-Մոսկվա ավտոսուզը նստում եք, բայց պիտի իջնեք Նիժնի Նովգորդում, դուք ոչ թե Երևան-Մոսկվա տոմսի արժեք եք վճարում, այլ մի քիչ էժան։ Դե հիմա այդ ամեն ինչը վերահսկել լինում է, այսպես ասած, մշակված բան է, հիմա թե այս հոսքի մեջ ինչպես կխառնվի, ով կխաբի, մի քիչ դժվար է ասելը, բայց ինքը կարող է կարգավորվել, եթե հեռակա պլաններով է դա նախագծված, արված, կարելի է ընթացքում էլ ինչ-որ էլեկտրոնային մեխանիզմներ մշակել»,- ասաց նա։

Հարցին, թե Զովունիից Դավթաշեն 2 կմ էլ չկա, 200 դրամ է, այդ փոփոխությամբ այս հարցը կլուծվի՞, թե՞՝ ոչ, Խաչատուրովը նշեց. «Զովունիում շատ պրոբլեմատիկ է․ մարդիկ տաքսիով են Դավիթաշենը անցնում, ամոթ բան է էլի, ձևական ընկել են, դրել են անունը մարզ, բայց, գիտեք, Զովունին Դավիթաշենին կպած է, ու ոչ պակաս շարժ ունի, ինքը ընդհանրապես տրանսպորտային հանգույցից դուրս մնացած է, զրկված է։ Անհարմար բան է նույնը Ջրվեժն է։ Երևանցիների 90 տոկոսին եթե հարցնես, կիմանան, թե Երևանի կազմի մեջ են, կպած են, հիմա մարզի կարգավիճակով նայելը այդ մարդկանց կյանքը բարդացնելը, իհարկե, սխալ բան է։ Եթե այստեղ ճիշտ, խելքը գլխին հաշվարկ արած լինեն, վարորդն էլ կշահի, բնակիչն էլ կշահի»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
14:09 Միխայիլ Գալուստյանը պատմել է ամուսնալուծության, նոր ամուսնության և ևս մեկ երեխա ունենալու ցանկության մասին
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները