Երևանում միջադեպի հետևանքով 29-ամյա երիտասարդը ծայրահեղ ծանր վիճակում է․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. shamshyan.com Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Ներքին 3 տարի առաջ - 19:52 10-11-2022

ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները Բրյուսելում մասնակցել են Հայաստան-ԵՄ ենթակոմիտեի 12-րդ նիստերին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը և միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Սերգեյ Թաիրյանը նոյեմբերի 7-ին և 8-ին Բելգիայի Թագավորությունում (Բրյուսելում) մասնակցել են ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության և Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ ենթակոմիտեի 12-րդ նիստերին։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 12-րդ նիստի ընթացքում Ռաֆայել Վարդանյանը ներկայացրել է 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ իրականացրած ագրեսիայի ակտի դեպքերով քննվող քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալները՝ տարածքների օկուպացիան, խաղաղ բնակավայրերի կանխամտածված, նպատակաուղղված թիրախավորման և հրետակոծության դեպքերը, քաղաքացիական անձանց սպանության, ռազմագերիների արտադատական մահապատիժների, կին զինծառայողների մարմինների խոշտանգումների, անարգման, քաղաքացիական անձանց տեղահանության, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության և զինծառայողների կողմից իրականացված խաղաղության, մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների արձանագրված դեպքերը։

Զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը բարձրաձայնել է նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծած և վարած ագրեսիվ պատերազմի հետևանքով մինչև օրս գտնվելու վայրն անհայտ 203 զինծառայողների և քաղաքացիական անձանց` Ադրբեջանի զինծառայողների վերահսկողության տակ անցած տարածքներում որոնողական աշխատանքների խոչընդոտման մասին։

Եվրոպական Միության ներկայացուցիչները հանձնառություն են ստանձնել շարունակել քայլեր ձեռնարկել ներկայացված խնդիրների լուծման ուղղությամբ։

Քննչական կոմիտեի միջազգային հարցումների բաժնի պետ Սերգեյ Թաիրյանը տեղեկատվություն է ներկայացրել է 2022 թվականին Կոմիտեում ընթացքի մեջ գտնվող որոշ քրեական վարույթների ցուցանիշների վերաբերյալ, ինչպես նաև՝ անդրադարձ կատարել համապատասխան վարույթներով օբյեկտիվ իրականության պարզման ուղղությամբ իրականացվող գործողություններին:

ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալի համանախագահությամբ տեղի ունեցած Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ ենթակոմիտեի 12-րդ նիստին Սերգեյ Թաիրյանը անդրադարձել է օրակարգում ներառված՝ ՀՀ քննչական կոմիտեի իրավասությանը վերաբերելի հարցերին և համապարփակ տեղեկատվություն է ներկայացրել Հայաստանում քրեական վարույթներով իրավական օգնության ցուցաբերման կապակցությամբ ստացված հարցումների ապահովման, ինչպես նաև՝ կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում և մարդկանց թրաֆիքինգի ոլորտում հանցավորության դեմ պայքարի, կիբեռհանցագործությունների մասով` Բուդապեշտի կոնվենցիայի իրագործման վերաբերյալ:

Եվրոպական Միության ներկայացուցիչները հանձնառություն են ստանձնել Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կարողությունների ամրապնդման և զարգացման ուղղությամբ ապահովել միջոցառումների շարունակական ընթացք։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»
09:00 Փաշինյանի ոտքը էլի խերով չէր. ԶՊՄԿ-ի հասույթը 3 տարում նվազել է 79.4 միլիարդ դրամով
13:00 Խցանումներ, ժամերով սպասում․ մարդիկ դժգոհում են հասարակական տրանսպորտի վիճակից. հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի