Արտաքին 3 տարի առաջ - 14:04 10-11-2022

Ռուսաստանում պետական դավաճանության հոդվածով հայ է կալանավորվել, ինչ է հայտնի նրա մասին

Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից Մոսկվայում ձերբակալվել է Աստրախանի հայ բնակիչ 21-ամյա ուսանող Գլեբ Վերդիյանը։ Ինչպես փոխանցում է «BBC»-ի ռուսական ծառայությունը, Վերդիյանը ձերբակալվել է պետական դավաճանության հոդվածով, և նա դարձել է այս հոդվածով մեղադրվող ամենաերիտասարդ քաղաքացին։

Հաղորդվում է, որ նա հոկտեմբերի 28-ին կալանավորվել է՝ մանր խուլիգանության գործով, սակայն կալանավայրից դուրս գալու օրը կրկին կալանավորվել է և պետական դավաճանության հոդվածով տեղափոխվել է քնչական մեկուսարան։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում վերջինիս սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։

«BBC»-ն հայտնում է, որ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունները, որոնք զբաղվում են դավաճանության գործերով, Վերդիյանին կարող էին կալանավորել կալանավայրի ելքի մոտ, ինչը սովորական պրակտիկա է այդ երկրում։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Վերդիյանի վարչական գործը կապված է եղել նաև փաստաթղթերի ստուգման հետ, սակայն Սոլնցևսկի դատարանի մամուլի ծառայությունը չի կարողացել բացահայտել գործի մանրամասները։

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Վերդիյանը ձերբակալվել է պետական դավաճանության գործով որպես կասկածյալ։ Նրան մեղադրանք առաջադրելու մասին դեռևս չի հաղորդվել։ Ռուսաստանի Դաշնության քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի համաձայն՝ այն պետք է առաջադրվի ձերբակալությունից հետո առավելագույնը 10 օրվա ընթացքում։

«BBC»-ն Գլեբ Վերդիյանի մասին պարզել է, որ նա Աստրախանի պետական ​​ճարտարապետության և շինարարական ճարտարագիտության համալսարանի երկրորդ կուրսի ուսանող է։ Նա այնտեղ ընդունվել է 2021 թվականի ամռանը նույն համալսարանի քոլեջն ավարտելուց անմիջապես հետո։ Քոլեջում Վերդիյանը ճարտարապետության դիպլոմ է ստացել, իսկ համալսարանում նա որոշել է տնտեսագետի մասնագիտություն ստանա։

Վերջինս ծնվել է Աստրախանում, դեռ դպրոցական տարիքում հաղթել է մանկական արվեստի մրցույթներում, իսկ հինգերորդ դասարանում իր նկարը նվիրել է իր դպրոց այցելած ճանապարհային ոստիկանության տեսուչներին։ «Գլեբը դպրոցի ճեմասրահում նկարների իր ցուցահանդեսն ունի: Աշխատակիցներին հուզել է տաղանդավոր աշակերտի նվերը, այս նկարն անպայման կզարդարի ճանապարհային ոստիկանության թանգարանի պատերը»,- գրում են տեղական լրատվամիջոցները:

Գլեբի համակուրսեցիները պնդում են, որ չգիտեն նրա ձերբակալության մասին։ Ըստ ուսանողներից մեկի, որը չի ցանկացել իր անունը հրապարակել, Գլեբը վերջին անգամ հաճախել է դասի հոկտեմբերի վերջին։ Ուսանողը Գլեբ Վերդիյանին անվանել է պատասխանատու, հանգիստ, բարեսիրտ ու արձագանքող։ Վերդիյանին ճանաչող մեկ այլ անձ հայտնել է, որ ինքը չի կարողանում կապ հաստատել նրա հետ, քանի որ վերջինիս բջջային համարն անհասանելի է։

«BBC»-ն հայտնաբերել է նաև Վերդիյանի էջը «VKontakte» սոցիալական կայքում. Նա վերջին անգամ սոցցանց է մտել հոկտեմբերի 28-ին, երբ ձերբակալվել էր Սոլնցևսկի շրջանային դատարանի կողմից:
Գլեբի մայրը հրաժարվել է մեկնաբանել որդու ձերբակալությունը։ Վերդիյանի հայրը, դատելով սոցցանցերից, բնակվում է Ուկրաինայի հարավ-արևելքում՝ Դոնեցկի մոտ գտնվող Յասինովատայա քաղաքում։ Վերջինիս հետ չի հաջողվել կապ հաստատել։

Բացի այդ նշվում է, որ ապրիլին Վերդիյանը սոցցանցի խմբերից մեկում ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ տեսանյութերից մեկի տակ հետևյալ մեկնաբանությունն էր գրել. «Հարց տրավմայի (ատրճանակի) տերերին. իմաստ ունի՞ գնել և լիցենզիա տալ։ Նրա հարցին որևէ մեկը չի պատասխանել։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»