Երևանում միջադեպի հետևանքով 29-ամյա երիտասարդը ծայրահեղ ծանր վիճակում է․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. shamshyan.com Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Ներքին 3 տարի առաջ - 22:54 09-11-2022

Պարզ է, որ առանց Խերսոնը հանձնելու՝ պատերազմը չէր սառեցվելու․ Ստեփան Դանիելյան

«Փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում Ուկրաինայում ու ինչպես է դա անդրադառնալու մեզ վրա»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ստեփան Դանիելյանը։

«Պարզ է, որ առանց Խերսոնը հանձնելու, պատերազմը չէր սառեցվելու, որովհետեւ ողջ կենտրոնական Ուկրաինան, մինչեւ Կիեւ, Դնեպրով բեռնափոխադրումներ է իրականացնում դեպի Սեւ ծով, նաեւ երկրի ներսում։ Հանձնելով Դնեպրի աջ ափը, Ռուսաստանը կատարում է ԱՄՆ եւ Ուկրաինայի պահանջը պատերազմը սառեցնելու համար, մյուս կողմից գետի ձախ ափը պահելով, կարող է ցանկացած պահի կանգնեցնել նավարկությունը, դրանով ազդելով իրավիճակի վրա։

Բայց սա դեռ մի կողմ թողնենք։ Ենթադրենք, այս վարկածը ճիշտ է, այդ դեպքում ինչ է շահել ԱՄՆ-ն ուկրաինական պատերազմից։

- Եվրոպան մեկուսացրել է Ռուսաստանից, ռուսական էժան հումքից ու կանգնեցրել է ԵՄ տնտեսական զարգացումը, նրան զրկելով իր հետ մրցակցելու հնարավորությունից։

- Եվրոպան զրկելով ռուսական էժան էներգակիրներից, նստեցրել է իր թանկ գազի ասեղի վրա, ստանալով գերշահույթներ։

- Եվրոպայի արդյունաբերության մի հատվածը կտեղափոխվի ԱՄՆ, դրանով կվերականգնի ԱՄՆ արդյունաբերությունը։

- Եվրոպայի ու Ռուսաստանի միջեւ Ուկրաինայով, Բալթիկ զծովով ու Լեհաստանում պատնեշ սարքելով, փակում է Չինական ապրանքների էժան բեռնափոխադրումների կարեւոր ցամաքային ուղին։

- Փակել է ռուսական զենքի շուկան, որն իր մրցակիցն էր։

- Թուլացրել է Ռուսաստանն ու նեղացրել Ռուսաստանի ազդեցության գոտին։

Կարելի է շարունակել թվարկել ձեռքբերումները։ Եթե պատերազմը սառեցվի, ապա պետք է ենթադրել, որ Ռուսաստանը կընդունի ԱՄՆ խաղի որոշ կանոնները։ Պարզ է, որ կա մի սահման, որը չի կարելի անցնել միջուկային տերության դեմ գործելով։ Ռուսաստանին կմնա Ուկրաինայի տարածքի մնացած հատվածը, սակայն ռուսական տնտեսությունն ունի ծանր կորուստներ ու վերականգնվելու համար երկար ճանապարհ է անցնելու։

Հիմա, ելնելով այս կանխավարկածից, պետք է մտածել ԱՄՆ հաջորդ քայլերի մասին։ Կարծես թե հաջորդ թատերաբեմը լինելու է Մերձավոր Արեւելքը եւ հիմնական թիրախը լինելու է Իրանը, որը հենց մեր ռեգիոնում է գտնվում։ Պետք է հասկանալ, թե ինչ պարտիա է խաղարկվելու։ Ռուսաստանը մնում է Կովկասում կարեւոր խաղացող, բայց Իրանի ապագա դերն է դեռ պետք հասկանալ։
Ինչ վերաբերվում է Չինաստանին, ապա դա արդեն երկարատեւ եւ բարդ պարտիա է։

Իսկ Ուկրաինան ինչ է լինելու։ Ուկրաինան զոհ է ուրիշի խաղարի մեջ մտնելու ու օգտագործվելու համար։ Կորցնում է որոշ տարածքներ, մտնում է տնտեսական ու բարոյահոգեբանական խորքային ետպատերազմյան ճգնաժամի մեջ, ունի բնակչության մեծ կորուստներ, որոց մի մասը դեռ շարունակելու է արտագաղթել, մի մասն' ընդմիշտ։ Դա է սեփական շահերը չգիտակցելու ու արտաքին կողմնորոշումներ ունենալու գինը»։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»
09:00 Փաշինյանի ոտքը էլի խերով չէր. ԶՊՄԿ-ի հասույթը 3 տարում նվազել է 79.4 միլիարդ դրամով
13:00 Խցանումներ, ժամերով սպասում․ մարդիկ դժգոհում են հասարակական տրանսպորտի վիճակից. հարցում