Դատարանը չհրապարակեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականի գործով խափանման միջոցի դեմ բողոքի մասով որոշումը․ Գ․ Գալիկյան
copy image url

Դատարանը չհրապարակեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականի գործով խափանման միջոցի դեմ բողոքի մասով որոշումը․ Գ․ Գալիկյան

Ներքին 2 տարի առաջ - 18:41 09-11-2022
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի մասով որոշումը նախատեսված էր նոյեմբերի 9-ին։ Այս մասին Oragir.News-ին հայտնեց փաստաբան Գարիկ Գալիկյանը՝ ասելով, որ որոշման հրապարակման որևէ ժամ հայտարարված չէ, և որոշման մասին ավելի ուշ կհրապարակի ֆեյսբուքյան իր էջում։

Ավելի ուշ, նա ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ որոշումը չի հրապարակվել։

«Հայտնի գործով` դատավորի օգնականի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը, որը պետք է քննվեր գրավոր ընթացակարգով և նոյեմբերի 09-ին հրապարակվեր որոշում` որոշումը չի հրապարակվել։ Դատարանը որոշել է բողոքի քննությունը իրականացնել բանավոր ընթացակարգով և դատական նիստ է նշանակվել 2022 թվականի նոյեմբերի 16-ին»,- գրել էր նա։

Ավելի վաղ նա Oragir.News-ի հետ զրույցում նա կայացված դատական ակտն անվանել էր աբսուրդային՝ հայտարարելով, որ դատավորի օգնականը հայեցողական պաշտոն է։ Ասել է թե՝ նա ընդամենը դատավորի կարգադրությունները կատարող անձ է և չի կարող պատասխանատվություն կրել դրանց համար։