Երևանում միջադեպի հետևանքով 29-ամյա երիտասարդը ծայրահեղ ծանր վիճակում է․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. shamshyan.com Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Ներքին 3 տարի առաջ - 19:39 08-11-2022

Վերահաստատում եմ իմ մոտեցումը․ հաճույքով կենթարկվեմ քրեական պատասխանատվության․ Ռուբեն Մելիքյան

Նախօրեին փաստաբան Ռուբեն Մելիքյանը հրավիրվել է Կենտրոնի քննչական՝ հարցաքննության։ Oragir.News-ի հետ զրույցում Մելիքյանը հայտնեց, որ քննիչը հարցաքննության ընթացքում ներկայացրել է քրեական վարույթը, որը, պարզվում է, նախաձեռնվել է Տիգրան Եգորյանի միջնորդության հիման վրա, ով ներկայացնում է Արմեն Մարտիրոսյանի շահերը։

«Քննիչը ինձ պարզաբանել է հիմքերը՝ փաստացի Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ բռնության արդարացման հոդվածով է ու այդ փաստով։ Ի սկզբանե պարզ էր, որ իմ նկատմամբ առկա է փաստացի կասկած։ Արդեն լրացուցիչ պարզաբանվել է, որ խոսքը վերաբերվում է Տիգրան Եգորյանի միջնորդության հիման վրա հարուցված քրեական վարույթին և ի թիվս այլոց, այն ընդգրկում է իմ գործողությունները՝ մասնավորապես հրապարակային ելույթներից մեկը, որտեղ ես հրապարակային պարզաբումներ եմ ներկայացնում այդ օրը տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված»։

Նա ընդգծեց, որ կարծում է, որ կան մարդիկ, որոնք մտածում են, որ բոլորը պարտավոր են մանտրայի պես կրկնել․ «Ես դատապարտում եմ բռնությունը, ես դատապարտում եմ բռնությունը»․ «Այսինքն՝ ինձ մոտ տպավորություն է, որ այս վարույթը իմ մասով վերաբերում է նրան, որ ես այդ խոսքերը չեմ արտահայտել, տպավորություն է, որ եթե հրապարակավ չես ասում, որ դատապարտում եմ բռնությունը, ուրեմն արդարացնում եմ բռնությունը։ Նույն տրամաբանությամբ՝ օրական չգիտեմ, թե քանի անգամ է բռնություն տեղի ունենում, ով հրապարակավ չի ասում կամ գրում, որ այս կամ այն բռնությունը դատապարտում է, ուրեմն ըստ այդ մարդկանց՝ նա արդարացնում է բոլոր բռնությունները։ Սա աբսուրդային մոտեցում է։ Ինձ ներկայացվեցին մեղադրյալի իրավունքները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստացի կասկած է առկա, ես ցուցմունքում ուղիղ գրեցի, որ իմ լիակատար համաձայնությունն եմ տալիս, որ այս փաստի առթիվ իմ նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի, որպեսզի հնարավորություն լինի ի ցույց դնելու իմ դեմ առկա պնդումների սնանկությունը»։

Անդրադառնալով դեպքի մանրամասներին՝ նա նաև պատմեց, որ խոսքն այն մասին է, որ Արմեն Մարտիրոսյանն իրեն թույլ էր տվել մեր պետականության դեմ արտահայտություններ, ադրբեջանական թեզերը արդարացնող ձևակերպումներ, ինչը հանգեցրել էր հանրային լայն պարասավանքի։

«Գուցե պատահաբար, բայց Արմեն Մարտիրոսյանը այդ օրերին հայտնվել էր բողոքի երթի ճանապարհին՝ այնտեղ, որտեղ այդ երթից օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյունը սպանել էր հղի կնոջը։ Երթը գնացել էր հարգանքի տուրք մատուցելու։ Մարտիրոսյանն այդտեղ էր հայտնվել, և մարդիկ հանրային պարսավանքի ենթարկեցին Արմեն Մարտիրոսյանին այդտեղ ևս։ Մարտիրոսյանը, լսելով առաջին հերթին ոստիկանների, ապա նաև ցուցարարների հորդորները, լքել է այդ վայրը։ Սա քրեական կրիմինալոգիայում բնութագրվում է, որպես վիկտիմային վարքագիծ։ Միայն այն բանից հետո, երբ դատարկ շշեր նետվեցին Մարտիրոսյանի ուղղությամբ, նա այդ վայրը լքեց։ Ես այս ամենին՝ որպես դրա ականատես, գնահատական եմ տվել, որ նա «լավ է պրծել»։ Տիգրան Եգորյանի միջնորդությունը հավանաբար վերաբերում է նրան, որ ես այս ամենի հիման վրա, երբ ասում եմ՝ «լավ է պրծել», դա բռնության արդարացում է։ Ես վերահաստատում եմ իմ մոտեցումը, հաճույքով կենթարկվեմ քրեական պատասխանատվության և նորից կապացուցեմ, որ Արմեն Մարտիրոսյանի վիկտիմային վարքագիծը հաշվի առնելով՝ իսկապես, նա լավ է պրծել, և ողջունելի է պետականության դեմ նման արտահայտություններ թույլ տվող անձանց նկատմամբ հանրային պարսավանքը, իհարկե, խոսքը չի վերաբերում է բռնությանը»։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
09:00 Փաշինյանի ոտքը էլի խերով չէր. ԶՊՄԿ-ի հասույթը 3 տարում նվազել է 79.4 միլիարդ դրամով
21:13 «Ուժեղ Հայաստանի» և ընդդիմադիր ուժերի հայտարարությունը բաց է միանալու համար