Սպորտ 3 տարի առաջ - 19:23 08-11-2022

Շատ ուրախ եմ և հպարտ ոսկե մեդալը հայրենիք բերելու համար․ Արթուր Դավթյան

Հայաստանի մարմնամարզության հավաքականը պատմական հաջողության հասավ Լիվերպուլում կայացած աշխարհի առաջնությունում։ 1983 թվականից ի վեր առաջին անգամ հենացատկ մրցաձևում Արթուր Դավթյանը նվաճեց ոսկե մեդալ։

Հայ մարմնամարզիկների վերադարձին անհամբերությամբ սպասում էին մարզասերները, ֆեդերացիայի ներկայացուցիչները։ «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորման հանդիսավոր արարողության մասին՝ այստեղ։

Աշխարհի նորընծա չեմպիոնը տեղում կիսվել է առաջին տպավորություններով․

«Անկախությունից ի վեր ոսկե մեդալ չունեինք, փառք Աստծո, կարողացա կոտրել սառույցը։ Շատ դժվարություններ եմ հաղթահարել՝ պայմանների բացակայություն, վնասվածքներ։ Շատ բաների ուշադրություն չդարձնելով՝ գնացել եմ առաջ։

Մեր թիմը շատ լավ հանդես եկավ։ Կարող էինք ավելի շատ մեդալներ նվաճել․ Արթուր Ավետիսյանը 4-րդն էր, անգլիացին՝ 3-րդը․ դե առաջնությունը Անգլիայում էր անցկացվում․․․ կարծում եմ՝ լավ հաջողության հասանք։

Շատ հպարտ եմ և ուրախ ոսկե մեդալը հայրենիք բերելու համար։ Դեռևս կհանգստանամ, հաջորդ տարի կպայքարեմ Օլիմպիական վարկանիշների համար։ Կձգտեմ Օլիմպիական ուղեգիր ձեռք բերելուն, ապա կպատրաստվեմ Օլիմպիադային»,- ասել է Արթուր Դավթյանը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի