Ներքին 3 տարի առաջ - 23:19 07-11-2022

Ուրախ եմ, որ Արտակ Բեգլարյանն ընդունեց իմ առաջարկը և մնաց թիմում․ Ռուբեն Վարդանյան

«Չափազանց կարևոր եմ համարում թիմային աշխատանքը և այնպիսի մարդկանց ներգրավումը թիմում, ովքեր Արցախի ապագայի ու զարգացման հարցերը համարում են իրենց առաջնահերթ նպատակը և ովքեր պատրաստ են այդ նպատակին հասնելու համար ամեն ինչ անել»: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Որպես Արցախի Հանրապետութան պետնախարարի խորհրդականներ` ինձ հետ միասին աշխատելու են նախկին պետնախարարներ Արտակ Բեգլարյանը և Գրիգորի Մարտիրոսյանը, Արցախի մշակույթի և կրթության նախկին նախարար Նարինե Աղաբալյանը, Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը և գործարար Արման Հակոբջանյանը:

Ուրախ եմ, որ Արտակ Բեգլարյանն ընդունեց իմ առաջարկը և մնաց թիմում: Մյուս բոլոր խորհրդականներն աշխատելու են հասարակական հիմունքներով։

Նրանք մարդիկ են, որ համախմբվել են Արցախի ապագայի ու զարգացման ընդհանուր գաղափարի շուրջ։

Շնորհակալ եմ ձեզ և թիմի մյուս անդամներին, որ իմ կողքին եք, և հաջողություն եմ մաղթում այս պատասխանատու աշխատանքում: Ի ԳՈՐԾ»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից