Արտաքին 3 տարի առաջ - 20:58 07-11-2022

Իրանի սահմանպահ ուժերը 600 միավոր զինամթերք են առգրավել

Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահ ուժերը նախորդ 45 օրվա ընթացքում առգրավել են մոտ 600 միավոր զինամթերք։ Ինչպես փոխանցում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը, այս մասին ասել է Իրանի իրավապահ ուժերի սահմանապահ ծառայության հրամանատար, գեներալ Ահմադալի Գուդարզին:

Պաշտոնյան շեշտել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զենքի առգրավումն աճել է 26 տոկոսով։

Վերջինս հայտնել է, որ հանրային անվտանգության ոստիկանության հետախուզության աշխատակիցների կողմից առգրավվել է 80 միավոր ռազմական և որսորդական զենք, որոնք Իրանի թշնամիները մտադիր էին օգտագործել տարածաշրջանն ապակայունացնելու համար։

Նրա խոսքով՝ երկրի սահմանապահ ծառայությանը հաջողվել է բացահայտել զենքի և զինամթերքի մաքսանենգ խմբավորման անդամներին, ովքեր մտադիր էին ավտոմեքենայով խմբաքանակը տեղափոխել Իրան։ Գուդարզին ասել է, որ այս գործողության ընթացքում առգրավվել է 85 ատրճանակ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից