Ընդդիմությունը պետք է ենթարկվի արմատական բարեփոխման. Արթուր Ղազինյան
copy image url

Ընդդիմությունը պետք է ենթարկվի արմատական բարեփոխման. Արթուր Ղազինյան

Ներքին 2 տարի առաջ - 16:26 07-11-2022
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի դիտարկմամբ՝ Հայաստանում այսօր առկա է չիրացված ահռելի պրոտեստ ներուժ:

Ըստ նրա՝ ընդդիմությունը պետք է ենթարկվի արմատական բարեփոխման ինչպես կառուցվածքի, այնպես էլ՝ առաջարկի ու առաջնորդների մասով:

«Պետք է ճիշտ թիմ, ընդունելի ու հասկանալի առաջարկ, խարիզմատիկ, վճռական առաջնորդ, գրագետ ու լավ հաշվարկված գործողություններ, ու ինքներս կապշենք փողոցում մարդկանց թվից:

Եթե կարողանանք սա անել, Հայաստանում իշխանությունը կփոխվի հաշված օրերի ընթացքում...»,- Facebook-ի իր էջում գրել է Ղազինյանը։

Ամենից շատ դիտված