Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 13:05 07-11-2022

Իրանը և Սիրիան փոխգործակցության հուշագիր են ստորագրել

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի և Սիրիայի արտաքին գործերի և արտագաղթողների նախարարության դիվանագիտական ինստիտուտի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։

Ինչպես տեղեկացնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը, հուշագիրը վերաբերում է քաղաքական, դիվանագիտական ​​և միջազգային հարաբերությունների ոլորտներում երկկողմ համագործակցությանը:

Հաղորդվում է, որ համաձայնագիրը նախատեսում է ակադեմիկոսների, փորձագետների, հետազոտողների և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում կրթական նյութերի փոխանակում և դիվանագիտական ​​կադրերի պատրաստում։

Բացի այդ հուշագիրը Թեհրանի և Դամասկոսի միջև նախատեսում է տարածաշրջանային և միջազգային մակարդակներում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող գործունեության հետ կապված տեղեկատվության փոխանակում, քաղաքական և դիվանագիտական ​​ոլորտներում և միջազգային հարաբերություններում համատեղ նախագծերի իրականացում, ինչպես նաև հանդիպումներ ու ուսումնասիրություններ կազմակերպելու հնարավորություն։

Նշվում է, որ փոխըմբռնման հուշագիրը Թեհրանում ստորագրել են սիրիական ինստիտուտի տնօրեն, դեսպան Իմադ Մուստաֆան և Իրանի արտաքին գործերի նախարարության գիտական ​​հարցերի կենտրոնի ղեկավարի տեղակալ Մոհամմադ Թաքին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները