Ուղիղ եթեր
Մշակույթ Ներքին 3 տարի առաջ - 02:29 06-11-2022

Քարե թովչանք. Շուշիի երկրաբանական թանգարանում նմուշներ կային 48 երկրից

Բազմահազարամյա պատմություն էր պարփակված Շուշիի երկրաբանության թանգարանում, ուր նմուշներ էին աշխարհի 48 երկրից: Առաջին տպավորությունն էր, որ աշխարհի ասելիքը մի պահ քար է դառնում՝ հազարամյակներ ապրելով ու իր պատմությունը փոխանցելով:

Երկրաբանության թանգարանը հիմնադրվել էր 2014 թվականին, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 1989-1991 թվականներին ԽՍՀՄ երկրաբանության նախարար, Արցախի նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցի անձնական հավաքածուի հիման վրա: Նա թանգարանը շարունակաբար համալրում էր նոր անտես-աննման քարերով:

Այցելուին քարերն աշխարհն էին ներկայացնում՝ այնքան տարբեր ու այնքան գունագեղ: Մի հատվածն էլ ամբողջովին արցախյան քարեր էին՝ կարծր ու պայծառ. ինչպես, օրինակ, տեսակները կրաքարի, որից Շուշիի ու մայրաքաղաք Ստեփանակերտի հին-ճերմակ շինություններ են՝ ասպետորեն կոկիկ, բայցև՝ համեստ ու մտերմիկ:

Մի առանձին-անպատուհան սենյակ էլ լուսավորվում էր ցուցանմուշ քարերի փայլով՝ ծիսական խորհրդավորությամբ, հազարամյակների գունախաղի թովչանքով:

Մենք կորցրինք նաև այս թանգարանը: Եվ ցուցանմուշները կորցրինք: Երբ ձեզ հարցնեն, թե ի՞նչ վատ բան կար մինչև վերջ «Հաղթելու ենք» կարգախոսով ոգեշնչելու մեջ, ասեք՝ հենց դա էր պատճառն իրավիճակի այն սխալ գնահատանքի, որի արդյունքում չտարհանվեցին ցուցանմուշները Շուշիի երկրաբանական թանգարանի, և Պատմության թանգարանի, և Կերպարվեստի թանգարանի...

Դիտենք աշխարհի կարծրացած պատմության ստվերը՝ լուսանկարները: Եվ 2018 թվականի այս կադրերով վայելենք մեր գերված հայրենիքի գեղեցկություններից այս մեկը:

Կարմեն Մարտիրոսյան

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների արդյունքները․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
00:13 Հայերն իրոք քվեարկել են հօգուտ ադրբեջանցիների հետ ապրելու․ Հայկ Մարտիրոսյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
22:40 Երևանում տեղի է ունեցել «ռազբորկա», հնչել են կրակոցներ. բժիշկները պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար