Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:16 05-11-2022

Պետք է կատարենք ամենակարևոր սահմանազատումը մեր ներսում՝ լինել Նիկոլի՞ հետ, թե՞ հայրենիքի. Սաղաթելյան

Այս հանրահավաքը սովորական չէ, սա ինչ-որ մեկի դեմ կամ ինչ-որ մեկի օգտին հանրահավաք չէ, ելույթ ունենալով Ֆրանսիայի հրապարակից՝ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, «Դիմադրություն» շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը։

«Սա համահայկական միասնականությունը վերականգնելու հանրահավաք է. միասնականություն մեր երկրում, միասնականություն և համերաշխություն Արցախին, սփյուռքին։ Այս հանրահավաքը դառնալու է աշխարհասփյուռ հայության միավորման սկիզբն ազդարարող հանրահավաք», - հայտարարեց Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ սուտ է այս իշխանությունների խոստացած խաղաղությունը.

«Սրանք բերելու են նոր պատերազմ, նոր զոհեր ու ավերածություններ։ Գործի է դրված՝ մեզ քայլ առ քայլ բարոյալքելու, ոչնչացնելու ծրագիր։ Այս հանրահավաքով սկսում ենք ազգային համերաշխության, միասնականության մեր ընթացքը. Ստեփանակերտից մինչև Մոսկվա, Բեյրութից մինչև Լոս Անջելես, Աթենքից մինչև Փարիզ, Սյունիքից մինչև Դամասկոս և Բեյրութ»։

Սաղաթելյանն ասաց, թե ապագայի հզոր հայկական պետություն ունենալու առաջին քայլն այսօր կապիտուլյացիայի կանխումն է.

«Կապիտուլյացիան բացառելու առաջին քայլը մեր բոլոր ուժերի համախմբումն է՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնումով։ Մենք խոսում ենք թշնամու հետ սահմանազատման մասին, բայց մինչև այդ պետք է կատարենք ամենակարևոր սահմանազատումը մեր ներսում՝ լինել Նիկոլի՞ հետ, թե՞ հայրենիքի»։

Մանրամասն՝տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան