Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 11:47 05-11-2022

Հայաստանում կանցկացվի Մեդիագրագիտության շաբաթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի համատեղ ջանքերով նոյեմբերի 7-13-ը Հայաստանում կանցկացվի Մեդիագրագիտության շաբաթ։

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում (Ամիրյան 2) տեղի կունենա Մեդիագրագիտության շաբաթվա բացման արարողությունը։

Ողջույնի խոսքով հանդես կգան ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը։ ՄՆԿ մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանը կպատմի շաբաթվա միջոցառումների մասին, կներկայացնի մեդիագրագիտության նոր ռեսուրսները՝ ՄՆԿ մշակած և ԿԳՄՍ կողմից երաշխավորված «Մեդիա iգիտություն» ուսումնական ձեռնարկը, ինչպես նաև համանուն առցանց դասընթացը։ Շնորհանդեսին կհաջորդի պանելային քննարկում մեդիայի ու կրթության ոլորտի մասնագետների հետ՝ Հայաստանում մեդիագրագիտության տարածման հեռանկարների ու խնդիրների շուրջ։

Ամենից շատ դիտված