Ներքին 3 տարի առաջ - 17:41 04-11-2022

ՔՊ-ի դիմագիծն է, անառողջ մթնոլորտի, մեկը մեկին սևացնելու, մեկը մեկի նկատմամբ ինտրիգներ սարքելու հետևանք․ Սոֆյա Հովսեփյան

ՔՊ-ում անառողջ մթնոլորտի, մրցակցությանը, մեկը մեկին սևացնելու, մեկը մեկի նկատմամբ ինտրիգներ սարքելու հետևանք է, որ միշտ էլ եղել է այդ կուսակցությունում։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց ՔՊ նախկին պատգամավոր, Արցախի Սոցիալական զարգացման հիմնադրամի տնօրեն Սոֆյա Հովսեփյանը:

«Սա ՔՊ-ի դիմագիծն է, որ արտացոլվում է նմանատիպ գործողությունների արդյունքում, ոչ մեկը հոգնած չի եղել, ոչ մի անփություն չի եղել։ Եթե էդպես լինի՝ նշանակում է համապետական ընտրություններում բոլոր թվերն անճշտություններով պետք է լինեն։ Ես իրենց ներքին խոհանոցին շատ ծանոթ չեմ, չեմ առնչվել, բայց նման նիստերի ժամանակ միշտ էլ երևացել են առկա խնդիրները։ ժամականին նույն կերպ ամեն ինչ անում էին, որ Վիլեն Գաբիելյանը չդառնա վարչության անդամ, նախորդ նիստում, օրինակ, ամեն ինչ արեցին, որ Սասուն Միքայելյանը չընտրվի, նա չանցավ, Վիլենն անցավ։ Այս անգամ էլ Վիլեն Գաբրիելյանը չանցավ, Սասուն Միքայելյանն ընտրվեց, հաջորդում էլ հակառակն է լինելու»։

Հովսեփյանն ընդգծեց, որ այս կուսակցությունն իրականում սովորեցնում է, թե որն է իրական ժողովրդավարությունը․ կեղծել, խաբել, ստել, քցել, թալանել, այ, սա իրական ժողովդավարությունն է։ Պետք է ասել, որ իրականում աշխարհն իրենց էդպես էլ ընդունում է, որ իրենք ժողովրդավար կառավարություն են։ Ստացվում է, որ պետք է ժողովրդավարության բացատրությունը գլխիվայր փոխենք, կամ գուցե իրականում այդպիսին է, մենք չգիտենք»։

Անադրադառնալով դիտարկումներին, թե եթե ՔՊ վարչության անդամների ձայներն են կեղծում, ապա ինչ կարելի է ակնկալել առաջիկայում համապետական ընտրություններից, հատկապես, որ ՔՊ վարչության նախկին անդամ, Աժ պատգաավոր Վահագն Հովակիմյանը դարձել է ԿԸՀ նախագահ, նա պատասխանեց, որ այնպես չէ, որ Վահագն Հովակիմյանով պետք է կեղծեն։

«Իրենք արդեն կեղծել են 2021 թ-ի ընտրությունները, ընդ որում՝ խայտառակ ձևով են կեղծել։ Եթե ժողովուրդը կամք չդրսևոի, ապա, այո, Տիգրան Ավինյանը կդառնա Երևանի քաղաքապետ, ի հեճուկս չընտրվելուն, Նիկոլ Փաշինյանն էլ կդառնա այս երկրի հավերժ հանձնող վարչապետը»։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ՔՊ համագումարում կուսակցության վարչության ընտրությունները կեղծվել են, որի հետևանքով՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը կարող են դուրս մնալ վարչության կազմից, նրանց փոխարեն քվեներով առաջ են անցել Արսեն Թորոսյանն ու Արմեն Փամբուխչյանը։

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում

Ձեզ գուցե հետաքրքրի