Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:49 04-11-2022

Բայրաքթարների պայթյունը Երևանում շատ մոտ է. Ասպրամ Կրպեյան


«Բայրաքթարների պայթյունը Երևանում շատ մոտ է։ Փուչիկների կարմիր գույնն էլ արյան խորհրդանիշն է»,- Oragir.news- հետ զրույցում ակցիա իրականացնելիս ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ «Հայաստան» խմբակցության կին պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ու Ասպրամ Կրպեյանը այսօր՝ նոյեմբերի 4-ին, կարմիր փուչիկներով իրազեկման ակցիա են իրականացրել Երևանի կենտրոնում։

Նրանք փողոցում հանդիպել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին եւ մի կարմիր փուչիկ էլ նրան են տվել, որոնք խորհրդանշում են Ստեփանակերտում ու Ջերմուկում պայթած բայրաքթարները: Քրիստինե Վարդանյանը այդ մասին տեսանյութ է հրապարակել Facebook-ի իր էջում, որտեղ երեւում է, որ նախագահը վերցնում է փուչիկը:

Այս առնչությամբ, Քրիստինե Վարդանյանը գրել է.

«Այսօր Ասպրամ Կրպեյանի հետ իրազեկման ակցիա էինք իրականացնում Երևանում` որպես վտանգի խորհրդանիշ այս կարմիր փուչիկները թողնելով տարբեր վայրերում, ասելով, որ վտանգը բոլորիս շատ մոտ է և բոլորին հրավիրելով վաղը` նոյեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Ֆրանսիայի հրապարակում կայանալիք հանրահավաքին: Այս կարմիր փուչիկները խորհրդանշում էին թշնամական բայրաքթարներն ու այլ զինատեսակները, որոնք ինչպես պայթել են Ստեփանակերտում, Ջրմուկում, այնպես էլ կարող են պայթել Երևանում, եթե մենք չբեկենք այս կործանարար ընթացքը:

Պարզվեց` «Ազատության» հրապարակում միջոցառում էր, որին մասնակցում էր իշխող թիմը: Իհարկե առաջին միտքը վտանգ խորհրդանշող կարմիր փուչիկը բայրաքթարի թիվ մեկ դեսպանին` Նիկոլ Փաշինյանին տալն էր և ասելը, որ հեռանա: Բայց ժողովրդավարության բաստիոնում նա այլևս առանց կորտեժ ու հարյուրավորների ուղեկցության չի շրջում, ուստի նույն բանը փոխանցեցի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանին»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»
20:37 «Տառերի պուրակի» հարևանությամբ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել է
09:00 Փաշինյանի ոտքը էլի խերով չէր. ԶՊՄԿ-ի հասույթը 3 տարում նվազել է 79.4 միլիարդ դրամով