Ներքին 3 տարի առաջ - 17:03 03-11-2022

Հայ զինծառայողներին դիրքերում գնդակահարողների և նրանց հրամանատարների նկատմամբ հետապնդում իրականացնելու համար դիմել գործընկեր երկրներին․ փաստաբան

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը գրանցել է հայկական կողմի 2022 թ- սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում հայ զինծառայողների դիրքերում գնդակահարության դեպքով գանգատն ընդդեմ Ադրբեջանի։

Փաստաբան Սիրանուշ Սահակյանն Oragir.news-ի հետ զրույցում ասաց՝ այստեղ գործընթացն ամենավաղ փուլում է։ «Այնուհետև, գանգատները պետք է փոխանցվեն դատական կազմ»։

Նա նաև տեղեկացրեց, որ Եվրոպական դատարանում գործի քննության միջին տևողությունը 7 տարի է, առանձին գործոններով պայմանավորված, կարող է ավելի արագ լինել, 3-5 տարի, բայց դատական գործընթացը տարիների մասին է»։

Նա նաև նշեց, որ գնդակահարության դեպքերով իրենք աշխատում են միջազգային լրագրողական և իրավապաշտպան կառույցների հետ։

«Ինչպես տեսաք բավական մեծ միջազգային արձագանք կա, արվել են հետաքննություններ, որոնք հաստատել են տեսանյութերի իսկությունը և ահազանգել են պատերազմական հանցագործության առնչությամբ։ Մենք հիմա այդ դեպքերով աշխատում ենք դիվանագիտական և իրավական հարթակներում։ Հիմնական նպատակն անհատների քրեական պատասխանատվության խնդիրն է։

Հետապնդումների և սանկցիաների համար դիմել ենք տարբեր երկրների իրավապահ մարմիններին։ Սանկցիաների մասով ակնկալում ենք պատասխանատվության կանչել թե անմիջական ներգրավված զինծառայողներին, թե նրանց հարամանատարներին։

Այս դեպքով քրեական պատասխանատվության կարող են կանչվել թե ներգրավված սուբյեկտները կամ անմիջական կատարողները, թե նրանց հրամատարները, որոնք հրահանգել կամ թույլատրել են նման արարքների կատարումը»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից