Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 10:24 03-11-2022

Բրյուսովի անվան պետական համալսարան ընդունվողների թիվը հինգ տարվա կտրվածքով շուրջ երեք անգամ աճել է

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանն ամփոփեց առկա և հեռակա ուսուցմամբ ընդունելության արդյունքները։ 2022-23 ուսումնական տարում համալսարան է ընդունվել 1370 ուսանող՝ առկա և հեռակա ուսուցմամբ։ Վերջին հինգ տարում՝ ընդունելության ցուցանիշն աճել է շուրջ երեք անգամ (2018-19 ուս․տարում սովորել է 483 ուսանող)։
Այսպիսով՝ հոկտեմբերի 31-ի տվյալներով՝ բուհում սովորում է 4550 ուսանող (հրամանագրված և կցագրված), ինչը ևս աննախադեպ աճի ցուցանիշ է՝ համեմատած 2018-19 ուսումնական տարվա, որի ընթացքում տվյալ թիվը 2812 էր։

«Ուսանողների թվի ակնհայտ աճը այն փաստի վկայությունն է, որ մեր համալսարանը շարունակում է առաջատար կրթական հաստատություն լինել։ Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ մեր համալսարանը ուսանողների ընդհանուր թվաքանակով առաջատարներից է և վերջին 5 տարում գրանցել է ուսանողների թվաքանակի մոտ 60% աճ, երբ ուսանողների ընդամենը 10%-ն է սովորում անվճար հիմունքներով և 16%-ը՝ հեռակա համակարգում։

Ավելին, բուհն ունի շրջանավարտների մոտ 90% աշխատանքի տեղավորման ցուցանիշ, իսկ ուսմանը զուգահեռ արդեն իսկ աշխատող ուսանողների թիվը կազմում է շուրջ 40%», - նշում է Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը։

Ամենից շատ դիտված

17:39 «Եթե օրենք էին խախտել, պետք էր բաժին տանել, ոչ թե ծեծել»․ նոր մանրամասներ՝ պարեկների և քաղաքացիների միջև ծեծկռտուքից
21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
17:03 Ոչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
15:16 Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ռազմական ոստիկանության պետը
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
15:27 Ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու էս դահլիճից և ԱԺ-ի շենքից․ Կոնջորյանը՝ Ղազարյանին
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
18:00 Ինչ կտա փաշինյանական քծնանքը, կհարգե՞ն, թե՞ կծիծաղեն