Ներքին 3 տարի առաջ - 14:28 02-11-2022

Հայաստանի այսօրվա իշխանությունն ամենապրոռուսականն է. ՌԴ-ում համաձայն են դրա հետ. Ալեն Սիմոնյան

Հայաստանի այսօրվա իշխանությունն ամենապրոռուսականն է, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն՝ ընդգծելով՝ ՌԴ-ում համաձայն են դրա հետ:

«Վերջին այցի ժամանակ ՌԴ պետդումայի ղեկավարը հայտարարեց, թե շատ ուրախ է, որ մեր շփումները շատ ավելի շատ են, որովհետև նախորդ իշխանությունների ժամանակ այդ շփումները բավարար չեն եղել: Մեր կապերը շատ ավելի վատն են եղել, իսկ այսօր ունենք միջխորհրդարանական շատ ավելի սերտ հարաբերություններ», - ասաց նա:



Խոսելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունների մասին՝ ԱԺ նախագահն ասաց, թե Լուկաշենկոն չէ իր մտքերի հեղինակը:

«Ցավում եմ, որ ստիպված եմ արձագանքել, որ որևիցե լրջություն նրա արտահայտությունների մեջ չտեսա։ Մտավախություն ունեմ, որ նրա արտահայտած մտքերն այդքան էլ իրենը չէին»։

Հարցին, թե ո՞ւմ նկատի ունի՝ ասելով, որ Լուկաշենկոն չի հայտարարությունների հեղինակը, Սիմոնյանը պատասխանեց․ «Կարող է Ալմաթիից, Բաքվից, Մոսկվայից լինել, բայց հաստատ ինքը չի մտքերի հեղինակը։ Ես կարծում եմ, որ ինքը շատ-շատ ներքին խնդիրներ ունի։ Ես ենթադրում եմ, որ բելառուսի ժողովրդին նույնպես դուր չի եկել այն, ինչ պարոն Լուկաշենկոն ասել է»,- եզրափակեց Սիմոնյանը։

Թե ինչու անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի աձագանքում Լուկաշենկոյին՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ արձագանք եղել է, ուղղակի ճիշտ չէ, որ տեսագրությունը ներկայացվի հանրությանը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից