Ներքին 4 տարի առաջ - 22:03 31-10-2022

Որ վայրկյանին Արցախը կորավ, էդ վերջին էջը շրջվելու է․ Թևան Պողոսյան

«Կորցնելով Արցախը՝ մենք կթերթենք մեր պատմության վերջին էջը»։ Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Թևան Պողոսյանը մեջբերեց Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի հայտնի ու պատմական նշանակություն ստացած արտահայտությունը։ Եվս մեկ անգամ հիշեցրեց․ որևէ դեպքում Արցախը միասնաբար ու ատամներով պետք է բռնել, հակառակ դեպքում ականատես կդառնանք վատագույն հետևանքներին։

«150 հազ․-ից ով հասցրեց փախչել, փախավ, ով չէ՝ մորթելու են։ Հայությունը չի լինելու, բոլոր հայկական գերեզմանները վերանալու են։ Լինելու է այն, ինչ եղավ Նախիջևանում։ Ջուղային խաչքարերը որտե՞ղ են, որտե՞ղ է գրեթե 50 տոկոս հայ բնակչությունը։ Թե՞ գուցե պատմեմ Թուրքիայում 1915 թվականից հետո ինչեր են տեղի ունեցել»,- հիշեցրեց քաղաքագետը։

Ըստ նրա՝ դրանից հետո թուրք-ադրբեջանական «ճանկը» փորձելու է հասնել նաև Սյունիքին ու Հայաստանի մյուս հատվածներին։

«Ալիևն ասել է՝ էսպես թե էնպես «Զանգեզուրն» էլ եմ վերցնելու, Սևանն էլ եմ վերցնելու, Երևան էլ եմ գալու։ Որ վայրկյանին Արցախը կորավ, էդ վերջին էջը շրջվելու է։ Եթե այսօրվա դրությամբ այդ թերթը բռնել եք և բարձրացնում եք, որ պտտեք, բերեք էդ գիրքն ավարտեք․․․ դեռ օդում է․․․որ կարելի է հետ վերցնել, այդ թերթը հետ տանել ու թույլ չտալ շրջել այդ էջը»,- ասաց քաղաքագետը։

Նազելի Ստեփանյան

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
19:54 Դավիթ Համբարձումյանն իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա ընտրություններում
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է