Ներքին 3 տարի առաջ - 17:08 31-10-2022

Կրթության տեսչական մարմինը վեց ամիս է ղեկավար չունի. ի՞նչ են ասում աշխատակիցները

Կրթության փորձագետ, Երևանի ավագանու նախկին անդամ Անահիտ Բախշյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել այն մասին, որ Կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը թափուր է մնացել։ Բախշյանը, մասնավորապես դիմել էր կառավարությանը՝ իր նախկին կոլեգա Արայիկ Հարությունյանին, նշելով, որ այդ պաշտոնը թափուր է ս․թ․ մայիսի 10-ից, շուտով կլրանա 6 ամիսը, որ կրթության տեսչությունը չունի ղեկավար.

«Չգիտեմ, թե ինչով է պայմանավորված այս խնդրի ձգձգումը, բայց անվերջ լսում եմ այն մասին, որ ՀՀ կառավարության համար գերակա ուղղություններից է կրթությունը, որի առողջացման և զարգացման համար անհրաժեշտ է ոլորտի խելամիտ վերահսկումը վստահել ճիշտ մեկին, առնվազն կրթության ոլորտի օրենքին տիրապետող, փորձագիտական մակարդակ ունեցող մեկին։ Շտապե՛ք, գրողը տանի»։

Կապվեցինք Անահիտ Բախշյանի հետ՝ պարզելու, թե որպես տեսչական մարմնի խորհրդի անդամ, ի՞նչ է մտածում, ինչպե՞ս պետք է լուծվի տվյալ հարցը՝ պատասխանեց.

«Ես ուղղակի իմ մտահոգությունն եմ հայտնել խնդրի վերաբերյալ։ Իմ գրառումից հետո անգամ որևէ արձագանք չի եղել։ Շատ մտահոգված եմ, որովհետև ինքս այդ տեսչական կառավարման մարմնի խորհրդի անդամ եմ»։

Հարցին, թե ի՞նչ վիճակում է արդյոք կառավարման մարմինն առանց ղեկավարի՝ պատասխանեց.
«Մի մարմին, որը գլուխ չունի, ո՞նց կլինի նրա վիճակը։ Մարդիկ աշխատում են, ամեն մեկն իր գործն է անում վաղը, օրինակ՝ կառավարման խորհրդի նիստ ունենք, ճիշտ է, հեռավար, բայց ունենք նիստ, ու ղեկավար չունի մարմինը, ընդ որում, կառավարման խորհրդի նախագահն է ԿԳՄՍ նախարարը»։

Կապվեցինք նաև կրթության տեսչական մարմնի աշխատակիցներից մեկի հետ, ով նույնպես հաստատեց այն լուրը, որ տեսչական մարմնի ղեկավարի հաստիքն արդեն վեց ամիս է՝ թափուր է մնացել ու դեռ հարց է աշխատակիցների մոտ մնացել, թե երբ կունենան ղեկավար, նշելով, որ անորոշ վիճակում են։

Պարզելու համար ԿԳՄՍ դիրքորոշումը խնդրի վերաբերյալ՝ կապվեցինք ԿԳՄՍ մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ գրավոր հարցման դեպքում միայն կպատասխանի հարցերին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը

Ձեզ գուցե հետաքրքրի