Ներքին 4 տարի առաջ - 13:45 31-10-2022

ՊՆ նախկին փոխնախարարը ներկայացրել է, թե ովքեր են այն մարդիկ, որ փորձում են քննադատել Արցախում տեղի ունեցած հանրահավաքը

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ովքե՞ր են այն մարդիկ, որ փորձում են, անգամ ստեղծված իրավիճակում, քննադատել Արցախում տեղի ունեցած հանրահավաքը:

Նրանք թուրքական շահերի ներկայացուցիչնե՞ր են, որոնք հատուկ հանձնարարությու՞ն են ստացել:
Այնքան մոլլի հակառուս են, որ պատրաստ են կարիճի նման սեփական մարմի՞նը խայթել:
Վատ ծնողների զավակներ են, որոնց կյանքը չարակամ, ցինիկ կամ անդաստիարա՞կ է դարձրել:

Հանուն արևմտյան շահերի` ռուսական գործոնի դեմ ամեն գնով հերոսաբար մարտնչողնե՞ր են...
Ի՞նչ անուն տաս նրանց, ովքեր հայության մոտ առաջ եկած համախմբման և սպառնալիքները հաղթահարելու փոքրիկ հույսերն անգամ պատրաստ են քննադատել, հանուն իրենց էժանագին տերերի:

Առայժմ պետք է անտեսել, տրորել այդ կարծիքներն ու առաջ անցնել: Դեռևս ժամանակ չկա նրանցով զբաղվելու: Բայց ինչ-որ ժամանակ հետո` դա պարտադիր սանիտարական աշխատանք է, որ պետք է իրականացվի»:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
19:54 Դավիթ Համբարձումյանն իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա ընտրություններում
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է