Ներքին 3 տարի առաջ - 09:24 31-10-2022

Թուրքական ապրանքը գնալով թանկանում է, խաղաղության դարաշրջանը էժանացում չի բերի

Հայաստանում նկատվող գնաճը որքան էլ իշխանությունները տնտեսական ակտիվության ցուցիչ համարեն, ամեն դեպքում՝ ակնհայտորեն վատթարացնում է կենսամակարդակը։

Նախորդիվ մենք անդրադարձել էինք հագուստի գնաճին՝ տարակուսանք հայտնելով, որ դոլարը, եվրոն էժանանում են, իսկ դրսից ներմուծված ապրանքը՝ թանկանում։

Ամեն դեպքում՝ մեր հասարակության մի ստվար հատված մեծ հույսեր է կապում խաղաղության դարաշրջանի, հարեւանների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասով՝ կարծելով, թե Թուրքիայից էժան ապրանք կներմուծվի, գները կնվազեն։

Շտապենք հիասթափեցնել «մոլորյալներին», վերջին շրջանում նկատելի է նաեւ Թուրքիայից ներմուծված ապրանքի գնաճ, ինչի պատճառն այդ երկրում նկատվող բարձր ինֆլյացիան է։

Այսինքն՝ թուրքական ապրանքի մուտքով էժանացում ակնկալողները այդ հարցում էլ են սխալվել, թուրքական ապրանքը գնալով թանկանում է՝ պայմանավորված այդ երկրի սոցիալ-տնտեսական վիճակով։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան