Ներքին 4 տարի առաջ - 15:51 29-10-2022

Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին

ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 29-ին հյուրընկալել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին: Այս մասին տեղեկանում ենք Լևոն Տեր-Պետրոսյանի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառումից, որին կից հրապարակվել է լուսանկար:

Նշվում է, որ ավելի քան երկու ժամ տևած զրույցն ընթացել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների շուրջ:

Զրույցին մասնակցել է նաև Առաջին նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ