Ներքին 3 տարի առաջ - 10:29 27-10-2022

Հայաստանի ՄԻՊ-ը Մոնպելիեի Փաստաբանների պալատի նախագահին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Մոնպելիե քաղաքի Փաստաբանների պալատի նախագահ Նիկոլա Բըդել դե Բյուզաղեգին, ներկայացուցիչներ Լյուկ Կիղքյաշաղյանին, Ամին ֆաղաժին, Նաիրա Զորոյանին։ Այս մասին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Պաշտպանը ողջունել է և շնորհակալություն հայտնել պալատի ներկայացուցիչներին հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության համար կատարած աշխատանքի համար, ապա ներկայացրել է Պաշտպանի գործառույթները, դերն ու մանդատը։
Գրիգորյանը խոսել է փակ հաստատություններ այցերի, մշտադիտարկումների մասին, տեղեկացրել, որ տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ամփոփվում են ՄԻՊ-ի զեկույցներում։

Պաշտպանն անդրադարձել է քաղաքացիների կողմից ստացված դիմումներին, ընդգծել, որ վերջին տարիների ընթացքում Պաշտպանի միջամտությամբ դրական լուծում ստացած դիմումների թվի աճ է նկատվում. «Մեզ համար նպատակն է ոչ թե ասել՝ իրավունքի խախտում է եղել (պետական մարմնի կողմից), այլ աշխատելը, որ անձի իրավունքը վերականգնվի»,-նշել է Գրիգորյանը։
Գրիգորյանը խոսել է նաև ՀՀ-ում մարդու իրավունքների, ժողովրդավարության մասին՝ շեշտադրում անելով անվտանգային հարցերի վրա։

Պաշտպանն անդրադարձել է սեպտեմբերի 13-15-ը ՀՀ սուվերեն տարածքի վրա ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքներին, ներկայացրել իրավունքների շարունակական խախտումներն ու պատերազմական հանցագործությունները, որոնք արձանագրվել են Պաշտպանի արտահերթ զեկույցներում։

Գրիգորյանը խոսել է նաև Բաքվում հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող դատավարությունների մասին՝ ընդգծելով, որ դրանք արհեստական են և ավելի շատ նպատակ ունեն ահաբեկելու թե ընտանիքներին և թե հայ հասարակությանը։

Մոնպելիե քաղաքի Փաստաբանների պալատի նախագահ Նիկոլա Բըդել դե Բյուզաղեգն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության համար՝ նշելով, որ շատ կարևոր է տեղեկացված լինել Հայաստանում տեղի ունեցող իրավիճակի մասին և այն ներկայացնել աշխարհին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից