Ներքին 4 տարի առաջ - 11:05 12-10-2022

Դեսպան Հովակիմյանը Սերբիայի խորհրդարանում ներկայացրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները


Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը օրերս մի շարք հանդիպումներ Է ունեցել Սերբիայի նորընտիր խորհրդարանում։

Դեսպանին ընդունել էին խորհրդարանի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում Սերբիայի պատվիրակության ղեկավար Սանդրա Բոժիչը, խորհրդարանի փոխնախագահ, Եվրոպական ինտեգրացման հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Սերբիայի պատվիրակության անդամ Էլվիրա Կովաչը և ԵԽԽՎ-ում Սերբիայի պատվիրակության ղեկավար Բիլյանա Պանտիչ Պիլյան։

Պրահայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ դեսպանը մանրամասն ներկայացրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները, ընդգծել ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից անհապաղ դուրսբերման և հայ ռազմագերիների հայրենադարձման անհրաժեշտությունը։

Քննարկվել է ՀՀ և Սերբիայի խորհրդարանների, ներառյալ հանձնաժողովների և միջազգային խորհրդարանական կազմակերպություններում պատվիրակությունների, բարեկամության խմբերի միջև համագործակցության ակտիվացման այժմեականությունը, կարևորվեց տեղեկատվության փոխանակումը։

Սերբիայի ԱԳՆ-ում ՀՀ դեսպան Ա․Հովակիմյանը հանդիպումներ է ունեցել երկկողմ համագործակցության գծով փոխնախարար Վլադիմիր Մարիչի, Ռուսաստանի և Եվրասիայի վարչության տնօրեն Վլադիմիր Յովիչիչի, Դիվանագիտական ակադեմիայի տնօրեն Մարինա Յովիչևիչի հետ։ Դեսպանը հանդիպում է ունեցել նաև սերբահայ համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել մի շարք մշակութային հաստատություններ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու