Ներքին 3 տարի առաջ - 22:37 26-10-2022

ՀՀ ոստիկանությունը քննարկման է դրել վարչական տույժ նշանակելու ժամկետներին վերաբերող օրենքի նախագիծ

Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում և e-draft.am կայքում տեղադրվել է ՀՀ ոստիկանության մշակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում վարչական մարմինը հնարավորություն կունենա վարչական տույժ կիրառելու՝ թույլ չտալով վարչական տույժ նշանակելու ժամկետի խախտում։

«ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 10-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում:

Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ոստիկանության Իրավաբանական վարչություն` 010-59-68-39 հեռախոսահամարով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է ՀՀ ոստիկանության կայքում։

Ըստ նախագծի հիմնավորման՝ դրա ընդունմամբ «ՎԻՎ օրենսգիրքը կհամապատասխանեցվի քրեական դատավարության նոր օրենսգրքին, կիրագործվի ՎԻՎ օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը, անձի արարքում հանցանքի բացակայության, սակայն վարչական իրավախախտման հատկանիշների առկայության դեպքում վարչական մարմինը հնարավորություն կունենա վարչական տույժ կիրառելու՝ թույլ չտալով վարչական տույժ նշանակելու ժամկետի խախտում, արդարացման դատավճռի առկայության դեպքում, սակայն վարչական իրավախախտման հատկանիշների առկայության պարագայում անձը կենթարկվի վարչական տույժի»:

Ամենից շատ դիտված

10:32 Եթե ընդդիմադիրները վերցնում են մանդատները, ապացուցում են, որ մասնակցել են Նիկոլ վերարտադրելու վաղօրոք մշակված գործողությանը. Հայկ Դեմոյան
11:55 Հայտնի է Նորայր Նիկոյանի ողբերգական վթարից մահացած քրոջ հրաժեշտի արարողության վայրն ու ժամը
21:54 Պուտինն օրենք է ստորագրել ՌԴ ԶՈւ ծառայող օտարերկրացիների արտաքսումն արգելելու մասին
18:30 Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է
13:23 Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը. ՔԿ
22:35 Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
12:40 Շիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորում․ մայր ու որդի հոսպիտալացվել են
09:00 21 միլիարդ շահույթ և նվիրատվություն սեփական հիմնադրամին. ուր են գնում «Էվոկաբանկի»  միլիարդները
10:54 Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ
21:07 Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը. Արփինե Հովհաննիսյան