Ներքին 4 տարի առաջ - 23:48 25-10-2022

ԱԺ պատվիրակությունը Կանադայի խորհրդարանում հանդիպել է արտաքին գործերի քարտուղար Ռոբերտ Օլիֆանթին

Շարունակվում են ՀՀ ԱԺ պատվիրակության հանդիպումները Կանադայի խորհրդարանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը, նշել է, որ այսօր հանդիպել են խորհրդարանի պատգամավոր, արտաքին գործերի քարտուղար Ռոբերտ Օլիֆանթին։

«Հանդիպման ընթացքում պարոն Օլիֆանթը շատ բարձր գնահատեց 2018թ խաղաղ հեղափոխությունը և դրանից հետո մեկնարկած երկրի ժողովրդավարացման գործընթացները և հայտնեց Կանադայի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել ժողովրդավարական բարեփոխումներին։ Այս համատեքստում մեջբերեցի երեկվա՝ Կանադայի Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ հանդիպումից մի դրվագ, որտեղ պարոն խոսնակը նշել էր, որ Կանադան, որպես ժողովրդավարական երկիր, պարտավոր է աջակցել ժողովրդավարական Հայաստանին՝ իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության հարցում, այլապես այն խնդիրը, որն ունի Հայաստանը, վաղը կարող է ունենալ Կանադան։

Բարձր գնահատեցինք Կանադայում մեկնարկած գործընթացները՝ Հայաստանում դեսպանատուն բացելու ուղղությամբ, և այդ համատեքստում Կանադացի գործընկերն արձանագրեց, որ նաև դեսպանատան բացմամբ Կանադան ուղերձ է հղում աշխարհին, որ դրանով պաշտպանում է հայկական ժողովրդավարությունը։

Զրույց ծավալվեց նաև ադրբեջանական վերջին ագրեսիայի, ադրբեջանական հակահումանիստական և վայրագ շարունակական գործողությունների և օրակարգային այլ կարևոր հարցերի շուրջ»,-գրել է նա:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել