Ուղիղ եթեր

Իշխանության ցուցադրաբար կառուցած նոր մարտական հենակետերը սեպտեմբերին մնացել են թշնամուն. Գեղամ Մանուկյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:48 24-10-2022
«2014-2015 թվականն էր, երբ ադրբեջանական գյուղերը այս կողմերում սպիտակ դրոշ էին բարձրացնում, որ խաղաղություն իբր իրենք էին ուզում, վերջում բերին, հասցրին էսօրվան, ու իրականում այն խաղաղությունը, որի մասին ասում են, կապ չունի այն խաղաղության հետ, որը ասում են։ Անվտանգ Հայաստան չի՛ լինելու, թշնամին էլի շարունակելու է նույն ձևով գնդակոծել, նույն ձևով զոհեր պատճառել, նույն ձևով ՀՀ տարածքն օկուպացնել։ Երկու տարի է՝ նույնն ենք ասում, որ այս իշխանությունը հոգեբանորեն, բարոյապես ի վիճակի չէ թշնամու հետ արժանապատիվ խոսելու, մի քանի օր առաջ էլ Պրահայում Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպումը նայում՝ որպես հայ մարդ գետինն ես մտնում, թե քո երկիրը ներկայացնողը ոնց է խոսում։ Դեռ ավելին՝ մի տարի է՝ ադրբեջանցիներն ինչ ասում են, այդ նույն թեզերը պտտեցնում է։ Եթե այսօրվա իշխանության եկածները, որոնք անգամ ընդդիմություն էլ չէին, այլ ՀԿ, սորոսական և այլն, որ ասում էին Արցախից պրծնենք, հանգիստ կապրենք, եկան, հասան նրան, որ ոչ մի հայ մարդ չէր պատկերացնում, որ Ջերմուկից հայ մարդը կփախչի ու Ջերմուկը կդատարկվի։ Երկու ամիս առաջ Նիկոլն ընտանիքով Ջերմուկում էր հանգստանում, այսօր այն անմարդաբնակ քաղաք է դարձել, նույնիսկ սեպտեմբերի դեպքերն են, մեր պատգամավորներին չթողեցին մտնել քաղաք, պոստը դրած էր, բայց ռազմական գործողություններ էին։ Դրա համար այս իշխանության հեռացման համար, որ ասում ենք, որևէ մեկին աթոռին նստեցնելը կամ որևէ մեկիս՝ աթոռի վրա նստելը չի, որովհետև իրականում ամբողջ մեր երկրի, զավակների, թոռների ապագան է, որովհետև այս ձևով ամեն օր բարդացնում ենք մեր վիճակը, որովհետև հարցականի տակ է դրվում մեր պետականությունը, իշխանական քարոզչությունը զորավոր է։ Միակ բանը, որ կարողանում են անել, քարոչությունն է՝ սկսած կեղծ լուրերից, վերջացրած հեռուստատեսությամբ․ ասֆալտի մասին սկսում են խոսել առավոտից մինչև երեկո։ Երբ մենք երկու տարի է՝ ասում ենք, որ դիրքերը չեք կահավորում, ցուցադրական մի քանի հենակետեր էին կառուցել, որի կեսը սեպտեմբերի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով անցել է թշնամուն, ի վիճակի չեն բարոյական ու հոգեբանական այն վիճակին բերել ԶՈՒ-ին, որ նրանք կարողանան պաշտպանել»,- Տավուշի մարզի բնակիչների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Արգիշտի Գևորգյանը, Գառնիկ Դանիելյանը հոկտեմբերի 22-ին այցելել են Տավուշի մարզ, հանդիպել բնակիչների հետ, լսել նրանց:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն