Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 20:07 24-10-2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարն Արգենտինայի դեսպանին առաջարկել է երկու երկրների մշակույթի օրեր անցկացնել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

«Ուրախ ենք ձեզ ողջունելու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: Հույս ունեմ, որ այս հանդիպումը կնպաստի Հայաստանի ու Արգենտինայի միջև նախատեսվող մշակութային մի շարք ծրագրերի իրականացմանը՝ արդյունավետ փոխգործակցության լայն հնարավորություն ստեղծելով նաև այլ ոլորտների համար: Մենք պատրաստ ենք համագործակցություն ծավալել նախարարության ենթակայության բոլոր բնագավառներում, իսկ արգենտինահայ համայնքը կարող է կամուրջ հանդիսանալ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում»,- ասել է Վահրամ Դումանյանը և հույս հայտնել, որ դեսպանի դիվանագիտական գործունեությունը կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը և հայ-արգենտինական փոխհամագործակցության շարունակական խորացմանն ու ընդլայնմանը։

Նշվում է, որ Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ հենց Արգենտինայի հայ համայնքն է նպաստել Հայաստանում Արգենտինայի դեսպանություն հիմնելուն, ինչպես նաև առկա ծրագրերի և նոր նախաձեռնությունների իրականացմանը:

«Հայաստանի և Արգենտինայի միջև ամուր, շարունակական և անընդհատ զարգացող կապ կա: Դեսպանության համար մշակութային ծրագրերն առաջնահերթ նշանակություն ունեն, ուստի ակնկալում ենք նախարարության աջակցությունն առաջիկայում կազմակերպվելիք միջոցառումների անցկացման համար»,- ասել է Մարիանո Վերգարան:

Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարարը նախատեսված ծրագրերի իրականացմանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել և առաջարկել արգենտինական մշակույթի օրեր անցկացնել Հայաստանում, համապատասխանաբար՝ Արգենտինայում էլ կազմակերպել հայկական մշակույթին վերաբերող միջոցառումներ:

«Հանդիպման ընթացքում Վահրամ Դումանյանը կարևորել է Արգենտինայի Քենեդու անվան համալսարանում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման ծրագրի իրականացումը, ինչը հնարավորություն կտա զարգացնելու հայ-արգենտինական միջբուհական համագործակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԿԳՄՍ նախարարը դեսպանի ուշադրությունը հրավիրել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին՝ նշելով, որ հայկական կողմն այս առումով ակնկալում է միջազգային հանրության, այդ թվում՝ և Արգենտինայի աջակցությունը, որպեսզի Ադրբեջանը զերծ մնա հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց և աղավաղելուց:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան