Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:32 14-02-2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ԱՄԷ մշակույթի նախարարի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԱՄԷ մշակույթի նախարար Ն.Գ. Շեյխ Սալեմ բին Խալիդ Ալ Քասիմիի հետ։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄԷ֊ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԱՄԷ մշակույթի նախարարը ողջունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին և շնորհակալություն հայտնել այցի, ինչպես նաև արդյունավետ համագործակցության համար։

«Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է Հայաստանի և ԱՄԷ միջպետական հարաբերություններում մշակութային համագործակցության կարևորությունը։

Կողմերը կարևորել են երկկողմ ծրագրերի շարունակական իրականացումը՝ մշակույթի ոլորտում փորձի փոխանակման և համատեղ մշակութային միջոցառումների կազմակերպման տեսանկյունից: Կողմերը քննարկել են նաև ներկայում շրջանառվող «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների մշակույթի նախարարության միջև մշակույթի ոլորտում 2024-2027թթ. համագործակցության մասին» գործնական ծրագրի նախագիծը և պայմանավորվել քայլեր ձեռնարկել դրա վերջնականացման և ստորագրման ուղղությամբ»,- ասվումէ հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության մշակութային իրավունքների ապահովման և ԼՂ տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության հարցերին։

Կողմերը քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը