Արտաքին 3 տարի առաջ - 17:55 22-10-2022

Ադրբեջանի օմբուդսմենը դիմել է միջազգային հանրությանը

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան կրկին դիմել է միջազգային հանրությանը՝ Հայաստանին մեղադրելով այսպես կոչված ականապատման ահաբեկչություն իրականցնելու համար։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Minval.az» լրատվականը։

Ալիևան իր բողոքում մասնավորապես նշել է, որ Արցախի Հանրապետության՝ Բաքվի վերահսկողությանը հանձնված Քաշաթաղի (Լաչին) շրջանում հակահետևակային ականի պայթյունի հետևանքով, Ադրբեջանի ևս երկու քաղաքացիներ «ականային ահաբեկչության զոհ դարձան»։

«Ցավոք, Լաչինի շրջանի Սուարասի գյուղում վերանորոգման և շինարարական աշխատանքներով զբաղվող Էլսևար Համիդովը մահացել է ականի պայթյունի հետևանքով ստացած ծանր վնասվածքներից, իսկ Սաբուհի Հասանովը ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ»,- նշել է Ադրբեջանի օմբուդսմենը։

Վերջինս դիմելով միջազգային հանրությանը նշել է, որ Հայաստանի կողմից «Ադրբեջանի տարածքում» տեղադրված ականները հակասում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, ինչպես նաև հանգեցնում են մարդկանց մահվան, առողջության կորստի կամ հաշմանդամության:

Ալիևայի խոսքով՝ականները լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանում արդար խաղաղության և անվտանգության ապահովման համար։ «Մենք կոչ ենք անում վճռականորեն կանխել ականներից աղտոտվածությունը՝ մեր երկրին տրամադրվելով ականապատման ճշգրիտ քարտեզները»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է «Oragir.News»-ը, նախօրեին Բաքվի օկուպացիայի տակ գտնվող Քաշաթաղի շրջանի տարածքում երկու ադրբեջանցի է պայթել ականի վրա, որոնցից մեկն ավելի ուշ հիվանդանոցում մահացել է։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին