Ադրբեջանի օմբուդսմենը հանդիպել է Լաչինի միջանցքում առևանգված արցախցի 3 երիտասարդների հետ
copy image url

Ադրբեջանի օմբուդսմենը հանդիպել է Լաչինի միջանցքում առևանգված արցախցի 3 երիտասարդների հետ

Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 19:44 29-08-2023
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիեւան հանդիպել է Լաչինի միջանցքում առևանգված արցախցի երիտասարդների հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

Նշվում է, թե այցի ընթացքում նրանք հեռախոսազրույց են ունեցել իրենց ընտանիքների անդամների հետ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից առևանգվել են Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը, որոնց Ադրբեջանը կեղծ մեղադրանքներով դատապարտել է 10 օրվա կալանքի։

Ամենից շատ դիտված