Ներքին 4 տարի առաջ - 22:03 20-10-2022

Գյումրեցի «օրենքով գողերը» կմնան կալանքի տակ, նոր մանրամասներ՝ նրանց դատավարությունից. Aravot.am

Aravot.am-ը գրում է՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ ավարտվեց քրեական ենթամշակույթ կրող անձանց ու նրանց ստեղծած խմբավորմանն աջակցածների նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստը։ Այն սկսվեց ժամը 16․00-իn ու շարունակվեց մինչև 22․00-ն։ Ամբաստանյալները թվով 8-ն են, որոնցից 4-ը գրավի դիմաց ազատ են արձակվել։

Դատավորը Ռոման Սմբատյանն է։ Դատվողներից երկուսը օրենքով գողեր են՝ Սուրեն Ավետիսյանը, որը լայն շրջանակներին հայտնի է «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ, Արտյոմ Ղազարյանը՝ «Զապի եգան Արտյոմ Լեննականսկին»։ Նա օրենքով գող Անդրանիկ Սողոյանի՝ «Զապ Լեննականսկիի» քրոջ որդին է։ Դատարանը մերժել է «Պաշի տղա Սուրո Լեննականսկուն» 137 միլիոն դրամի անշարժ գույքի գրավադրմամբ ազատ արձակելու միջնորդությունը։ Քիչ առաջ մերժեց նաև «Զապի եգան Արտյոմ Լեննականսկուն» 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու փաստաբանի միջնորդությունը։

Դատարանը չի փոխել նաև այս քրեական գործով անցնող Ցոլակ Գևորգյանի՝ «Տեքստիլի Ցոլոյի» ու Կարեն Վարոսյանի՝ «Աֆիշի Կարենի» խափանման միջոցները։ Փաստաբանը միջնորդել էր Կարեն Վարոսյանին ազատ արձակել 63 միլիոն դրամ անշարժ գույքի գրավադրմամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց