Ներքին 3 տարի առաջ - 21:19 20-10-2022

Բրյուսովն այլ համալսարաններին միավորելու ծրագիրը դեռ տարիներ առաջ է եղել. ինչ է պատմում նախկին ռեկտորը

Երեք համալսարաններն իրար միավորվելու հարցը լրահոսում շարունակում է մնալ թոփ թեմա։ Պարզելու համար, թե արդյո՞ք նախկինում էլ է քննարկվել այդ հարցը, կամ արդյո՞ք եղել է բուհերն իրար միավորելու նախագիծն ավելի վաղուց, Oragir.News-ը կապ հաստատեց Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի հետ։

Վերջինս, պատասխանելով հարցին, թե եղե՞լ է նախկինում արդյոք Բրյուսովը այլ բուհերի հետ միավորելու նախագիծ, պատասխանեց. «Անպայման։ 2012 թվականից, երբ որ Զոլյանն էր ռեկտորը, հետո՝ իմ օրոք, երբ ես էի ռեկտոր, այդ ժամանակվանից էլ եղել են քննարկումներ՝ Բրյուսովն այլ բուհերին միավորելու շուրջ։ Իմ ժամանակ՝ մոտավորապես 2014-2015 թվականներին, էլի եղավ այսպիսի խոսակցություն, և հիմա՛ էլ արդեն սա է՝ Բրյուսովի անվան համալսարանը միավորելու Մանկավարժական համալասարանի և Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտին»։

Հարցին, թե նախկինում ո՞ր բուհերի հետ միավորման հարցն էր քննարկվում, էլի նո՞ւյն, թե այլ, պատասխանեց. «Չէ։ Այնտեղ մասնագիտությունների բաժանում, պետական համալսարան, որովհետև մենք ահագին մասնագիտություններ ունենք, որոնք մանկավարժականում չկան, և մեր մանկավարժականի բլոկը պետք է միանար ՀՊՄՀ-ին։ Վե՛րջ, ես էլ ոչինչ չունեմ ասելու»։

Հարցին, թե այժմ արդյո՞ք նախկին ռեկտորը համամիտ է բուհերի միավորմանը, պատասխանեց. «Ո՞նց կարող եմ համամիտ լինել։ Այնտեղ ծնվել, մեծացել եմ։ Ես փոքրուց այդ բուհի մեջ եմ, ու բնական է, որ ինձ այդ հարցը մեծ ցավ է պատճառում։ Բայց դե ոնց կլուծվի հարցը, կտեսնենք»։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանի հարյուրավոր ուսանողներ դասադուլ են հայտարարել ու բողոքի ակցիաներ են անում ընդդեմ բուհերի խոշորացման։ Խոշորացման գործընթացի մասին արդեն մի քանի անգամ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին